• Latest news

Սթրեսն ուտում եք քաղցրաբլիթներով եւ չե՞ք գիրանում․ Գիտնականները գտել են այս ֆենոմենի բացատրությունը

22 հունվարի, 2019  15:15

Գիտնականները կարողացել են պարզել, թե ինչու տագնապով տառապող մարդկանց մոտ քաշի փոփոխություն կարող է չլինել՝ անգամ ճարպային ուտելիքներով սնվելու դեպքում: Սկրիպսի ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները պարզել են, որ դրա պատճառը BDNF մոլեկուլն է (ուղեղի նյարդատրոֆիկ գործոն), որը դերակատարում ունի ուղեղի բջիջների աճի եւ գործարկման մեջ:


Մյուս կողմից, տագնապի եւ սթրեսի փուլերը կարող են ուղեկցվել ավելորդ կիլոգրամներ հավաքելով։ Ընդ որում, գենետիկորեն ձեւափոխված մկների վրա փորձերը ցույց են տվել, որ կրծողները կարող են նիհար մնալ սթրեսային պայմաններում՝ դրա հետ մեկտեղ բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելով: «Անջատելով» BDNF-ը գլխուղեղի մաշկից՝ գիտնականները հայտնաբերել են, որ մկների մոտ նյութափոխանակության մակարդակը բարձրացել է: Բացի այդ, նրանց մոտ ավելացել է շագանակագույն ճարպային հյուսվածքի քանակը:


Նշենք, որ մարդկանց օրգանիզմում շագանակագույն ճարպն ակտիվանում է շրջապատի ցածր ջերմաստիճանի դեպքում: Բացի դրանից, շագանակագույն ճարպի շնորհիվ նորածիններն ավելի քիչ են ցուրտ զգում, քան մեծահասակները:

Մկների վրա հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ BDNF- ի անջատումը միայն գլխուղեղի նշաձեւ մարմնում (որը կապված է նաեւ տագնապի հետ) կարող է մեծացնել մարմնի էներգիայի ծախսերը:
Այսպիսով, գիտնականները կարողացել են հայտնաբերել տագնապի եւ քաշի կորստի առաջացման հետ կապված մեխանիզմը. հիմնական մոլեկուլն իր դերակատարումն ունի տագնապի, նյութափոխանակության արագացման եւ ճարպային նստվածքների այրման մեջ:


Փորձագետները հուսով են, որ իրենց բացահայտումը կօգնի տագնապի եւ ճարպակալման դեմ դեղամիջոցների մշակմանը:


Ուսումնասիրությւոնը հրապարակված է Cell Metabolism գիտական ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել