• Latest news

Քաղցկեղից մահացող հարսնացուին փեսացուն լքել է հարսանիքից մի քանի օր առաջ

22 հունվարի, 2019  16:27

Մեզանից շատերն են զույգերի սիրո մասին սրտառուչ պատմություններ լսել, որոնք ամուսնացել են ուղղակի հիվանդասենյակում եւ միմյանց չեն լքել, չնայած բոլոր դժվարություններին, որոնց ստիպված են եղել բախվել: Բայց հակառակն էլ է պատահում...

24-ամյա Էմիլի Նիքոլսոնը պնդում է, որ իր փեսացու Ջեյմի Սմիթն իրեն լքել է հարսանիքից մի քանի օր առաջ: Էմիլին բուժվում էր ուղեղի քաղցկեղի հազվագյուտ տարատեսակի դեմ, իսկ ստերոիդներով բուժման պատճառով 30 կգ-ով գիրացել էր:

Երբ բժիշկները Էմիլիի մոտ հայտնաբերել են ուղեղի անբուժելի ուռուցքը, նրան ասել են, որ իրեն առավելագույնը մեկ տարվա կյանք է մնացել: 2016 թվականի փետրվարն էր: Էմիլին եւ նրա ընկերը որոշել են ամուսնանալ. Էմիլին միշտ երազել է հարսանիքի մասին եւ հասկանում էր, որ այդ իրադարձությունը, հնարավոր է, կդառնա իր կարճատեւ կյանքի վերջին լուսավոր հետքը:

Էմիլին սկսել է բուժվել՝ ազատ ժամերին ծրագրելով հարսանիքը: Բուժման հետ կապված դժվարությունները զույգին չեն մերձեցրել, հակառակը՝ նրանց հարաբերություններում շատ խնդիրներ են առաջացրել: Ջեյմին սկսել է հաճախակի զբոսնել ընկերների հետ, իսկ Էմիլին չի կարողացել նրանց միանալ բուժման պատճառով: Դրանից բացի ստերոիդային դեղամիջոցների հետեւանքով, որոնք անհրաժեշտ էր ընդունել բուժման ընթացքում, Էմիլին, որը նախկին մոդել էր, ընդամենը 6 շաբաթում 30 կգ-ով գիրացել է:

Հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ Ջեյմին հայտարարել է, որ հեռանում է Էմիլիից: Ավելին՝ նա դա հայտնել է անգամ ոչ անձնական հանդիպման ժամանակ, այլ համացանցում հաղորդագրության միջոցով:

Էմիլիի խոսքով՝ Ջեյմին իր քայլով իրեն շատ մեծ ցավ է պատճառել, բայց հիմա նրա նկատմամբ ոչ մի զգացում չունի: Ինքը՝ Ջեյմին պնդում է, որ ոչ թե ինքն է Էմիլիին լքել, այլ նա իրեն:

Էմիլին Ավստրալիայից Մեծ Բրիտանիա է տեղափոխվել՝ իմունոթերապիա ստանալու հույսով. քաղցկեղի բուժման նոր մոտեցում է: Բուժման համար նա 30 հազար ֆունտի կարիք ունի, եւ նրա ազգականները փորձում են այդ գումարը հավաքել GoFundMe հարթակում:

Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ հեռանկարներ ունի, բայց հայտնի է մի բան՝ նա արդեն ավելի երկար է ապրել, քան բժիշկները նախապես կանխորոշել էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել