• Latest news

Քրոնիկական հոգնածությունը մեծացնում է դեմենցիայի հավանականությունը

22 հունվարի, 2019  19:34

Կենսական ուժերի անկումը, որը համարվում է սթրեսի հետեւանք, ընդգրկվել է տարեց հասակում դեմենցիայի զարգացման ռիսկի գործոնների թվի մեջ: Այդպիսի եզրակացության են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները (University of Copenhagen), հայտնում է Journal of Alzheimer’s Disease ամսագիրը:

Ընդհանուր առմամբ վերլուծության էին ենթարկվել Copenhagen City Heart Study հետազոտության 6807 մասնակիցների տվյալները, որոնք պատասխանել էին կենսական ուժերի անկման վերաբերյալ հարցերին: Հարցումը անցկացվել էր 1991-1994 թվականներին, երբ մասնակիցների տարիքը կազմում էր միջինը 60 տարեկան: Կամավորներին հետեւել են մինչեւ 2016 թվականի վերջը:

Հետազոտության շրջանակում օգտագործվել էին նաեւ հիվանդանոցների հաշվառման, մահացության եւ դեղատոմսով դեղամիջոցների ազգային մատյանների տվյալները:

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ սթրեսի նկատմամբ արձագանք կարող էին լինել սիրտ-անոթային փոփոխությունները եւ կորտիզոլի չափից ավելի շատ արտադրումը երկար ժամանակահատվածի ընթացքում: Ընդ որում՝ հենց դա էլ կարող է կապող օղակ լինել հոգեկան խանգարումների եւ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի միջեւ:

Այսպես՝ հաջողվել է պարզել, որ կենսական ուժերի անկման յուրաքանչյուր լրացուցիչ ախտանշանի հետ դեմենցիայի զարգացման հվանականությունը մեծանում է 2 տոկոսով: Այն հետազոտվածների մոտ, որոնք հայտնել էին սթրեսի 5-9 ախտանշանների առկայության մասին, դեմենցիայի ռիսկը մեծանում էր 25 տոկոսով, իսկ նրանք, որոնց մոտ ախտանշանների թիվը հասնում էր 10-17-ի, ռիսկի մեծացումը արձանագրվել էր 40 տոկոսի մակարդակում:

Այսպիսով, սթրեսը հասուն տարիքում կարող է պոտենցիալ կերպով մեծացնել դեմենցիայի զարգացման հավանականությունը` անկախ այնպիսի գործոններից, ինչպիսիք են, օրինակ, կրթության մակարդակը, կենսակերպը եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել