• Latest news

Ծնողներից շատերը դեռեւս կիրառում են երեխաների մրսածության կանխարգելման հակագիտական մեթոդներ. հետազոտություն

22 հունվարի, 2019  18:35

 Ծնողներից շատերը դեռեւս կիրառում են երեխաների մոտ մրսածության հիվանդությունների կանխարգելման հակագիտական, ոչ մի բանով չհիմնավորված մեթոդներ: C.S. Mott Children's Hospital-ի եւ University of Michigan-ի գիտնականների անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ծնողների 70 տոկոսը մրսածության կանխարգելման համար օգտագործում է վաղուց այժմեականությունը կորցրած խորհուրդներ, որոնք տարածված էին անցյալ դարերում:

Չի կարելի չնշել, որ մրսածության հիվանդությունների կանխարգելման համար ծնողները բավականին լայնորեն օգտագործում են նաեւ գիտականորեն հիմնավորված մեթոդներ. մասնավորապես՝ երեխաներին սովորեցնում են ձեռքերը լվանալ (հարցվածների 99 տոկոսը) եւ անձնական հիգիենայի այլ կանոններ, ինչպես նաեւ սովորեցնում են խուսափել հիվանդներից (87 տոկոսը) եւ սենյակը հավաքել (84 տոկոսը):

Ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ հավատում է մրսածության կանխման «ժոողովրդական մեթոդներին», իսկ 51 տոկոսը պատասխանել է, որ հենվում են պոլիվիտամինների եւ սննդային հավելումների վրա:

Այն, որ պոլիվիտամինների եւ սննդային հավելումների օգտագործումը կարող է մրսածությունը կանխել, տարածված առասպել է, չնայած վաղուց արդեն ապացուցվել է, որ դրանք չեն կարող մրսածության հիվանդությունները կանխել: Ավելին՝ իրականում առողջ երեխաները, որոնք հետեւում են հաշվեկշռված սննդակարգի, լրացուցիչ վիտամինային հավելումների կարիք չունեն:

Ինչ վերաբերում է «ժողովրդական մեթոդներին», գիտնականները նշում են, որ դրանք շարունակում են փոխանցվել սերնդեսերունդ: Այս դեպքում խնդիրն այն է, որ այս ավանդույթների արմատները գալիս էին այն ժամանակներից, երբ մարդիկ չգիտեին, որ մրսածությունը հարուցում են վիրուսները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է