• Latest news

Հազվագյուտ ալերգիայի պատճառով աղջիկը կարող է սառը ըմպելիքից մահանալ

23 հունվարի, 2019  15:20

Նոթինգհեմից 23-ամյա Մաքս Ֆիշերը ցրտի նկատմամբ ալերգիայի հազվագյուտ տեսակով է տառապում։ The Daily Mail–ը հայտնում է, որ այդ հիվանդության պատճառով  աղջիկը կարող է մահանալ անաֆիլակտիկ շոկից, եթե սառը օդ շնչի կամ սառը ըմպելիք խմի։

 Ալերգիան Մաքսի մոտ  ախտորոշվել էր դեռ 2009–ին եւ բորբոքված կոկորդով եւ եղնջացանով է արտահայտվում։

Աղջիկը ստիպված է դեմքի համար հատուկ դիմակ կրել սառը օդից պաշտպանվելու համար։ Անգամ թեթեւ քամին, սառնարանի կամ սառցարանի դուռը բացելու փորձը կարող են առողջության համար լուրջ հետեւանքներ ունենալ։

 Մաքսը խոստովանում է, որ շատ բուժաշխատողներ չեն հասկանում նրա վիճակը, քանի որ ցրտի ալերգիան շատ հազվադեպ է հանդիպում։

 Հատուկ դիմակը, որն աղջիկը կրում է սառը եղանակին շնչվող օդը անհրաժեշտ ջերմաստիճանի է տաքացնում։

 Սակայն անցորդների ակնապիշ հայացքները եւ երբեմն տհաճ մեկնաբանությունները վշտացնում են Մաքսին։

 Բացի ցրտի նկատմամբ ալերգիայից աղջկա մոտ ֆիբրոմիալգիա է ախտորոշվել, որի պատճառով նա ուժեղ մկանային ցավերից է տառապում եւ երբեմն ստիպված է հաշմանդամի սայլակով տեղաշարժվել։

 Առողջական խնդիրները Մաքսին թույլ չեն տալիս աշխատանք գտնել՝ չնայած դեղաբանության ոլորտում բարձրագույն կրթությանը։

 «Սահմանափակ հնարավորություններով մարդիկ ապրում են ձեր կողքին, մեզանից ոմանք դիմակներ են կրում, ձեռնափայտի կամ հաշմանդամի սայլակի օգնությամբ տեղաշարժվում։ Ես շատ եմ ցանկանում, որպեսզի հասարակությունը ընդունի սահմանափակ հնարավորություններով մարդկանց», - նշում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է