• Latest news

Այս տարի անպտուղ զույգերի բուժման համար հատկացվել է 210 մլն դրամ. նախարար

23 հունվարի, 2019  12:33

2019 թվականին պետությունը 210 մլն դրամ է հատկացրել անպտուղ զույգերի բուժման եւ երկրում ծնելիության աճի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս վերջնական որոշում չկա այն առնչությամբ, թե այս գումարն ինչպես է ծախսվելու. դա կորոշվի մոտ ապագայում մի շարք հանդիպումների եւ քննարկումների անցկացումից հետո:

Հիմնական շեշտադրումն, ավելի շուտ, կկատարվի պետպատվերի շրջանակում հետազոտությունների անցկացման եւ անպտղության պատճառների հայտնաբերման վրա: Գումարի մի մասը կարող է ուղղվել նաեւ որոշ զույգերի համար ԱՄԲ ծախսերի վճարմանը:

Նախարարը նշեց, որ շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսապես ավելի արդյունավետ է պարզել զույգերի անպտղության պատճառները եւ նրանց բուժել, քան ԱՄԲ-ի ուղղակի ֆինանսավորումը, որը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհում շարունակում է մնալ չափազանց թանկարժեք միջամտություն:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի 700-800 երեխա ծնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ

Նշենք նաեւ, որ Հայաստանում այսօր հասանելի են վերարտադրողական բժշկության փաստացի բոլոր տեխնոլոգիաները, որոնք այսօր աշխարհում կան: Այս տեխնոլոգիաների, ինչպես նաեւ աբորտների թվի նվազման շնորհիվ վերջին տարիների անպտուղ զույգերի թիվը 32 տոկոսից կրճատվել է մինչեւ 14,8 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել