• Latest news

Օրական 6 ժամից քիչ քունը մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածի վտանգը

23 հունվարի, 2019  16:33

Օրական 6 ժամից քիչ քունը մեծացնում սրտանոթային հիվանդություններ զարգացման վտանգը։ Այս մասին է վկայում Journal of the American College of Cardiology ամսագրում  հրապարակված իսպանացի գիտնականների հետազոտությունը։

 Fox News–ը հաղորդում է, որ փորձի ժամանակ բանկի 3974 աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում ակտիվության տրեկերներ են կրել, ինչպես նաեւ ՈՒՁՀ եւ սրտի ԿՏ անցել։  Փորձի մասնակիցների միջին տարիքը կազմել է 47, հետազոտության մասնակիցների մեծամասնությունը ամեն օր 45 րոպե ֆիզիկական ակտիվությանն է հատկացրել։

 Պարզվել է, որ օրական 6 ժամից պակաս քնող կամավորների մոտ 27 տոկոսով ավելի հաճախ է աթերոսկլերոզի նախակլինիկան ձեւը դրսեւորվել, ի տարբերություն նրանց, որոնք քնին 7-8 ժամ են հատկացրել։

 Հատկանշական է, որ մինիմալ քնի սիրահարները սովորաբար ավելի բարձր տարիքի են եղել, ավելորդ քաշ են ունեցել եւ խոլեստերինի եւ ճնշման ավելի բարձր մակարդակ, քան նրանց գործընկերները, որոնք քնին բավարար ժամանակ են տրամադրել։

 Քնի պակասի դեպքում 10 եւ 30–ամյա հեռանկարում գլխուղեղի եւ սրտի կաթվածի վտանգը կազմել է 6.9 եւ 20.9 տոկոս համապատասխանաբար, մինչդեռ քնի նորմալ ռեժիմի դեպքում՝ 5.9 եւ 17.7 տոկոս։

 Սակայն վնասակար է ոչ միայն քնի պակասը, այլեւ նրա ավելցուկը։ Այն մասնակիցների մոտ, որոնք օրվա ընթացքում 8 ժամից ավելի շատ են քնել (հատկապես կանայք) նաեւ սրտի հիվանդությունների զարգացման բարձր վտանգ է  հայտնաբերվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է