• Latest news

Աշխատանքն ու ավելորդ քաշը փոխկապակցված են

23 հունվարի, 2019  17:40

Աշխատանքի վայրում սնվելու հանդեպ սերը հղի է մի շարք լրացուցիչ կիլոգրամներ հավաքելով: Պիցցան՝ ճաշին, ծննդյան օրվա տորթը, չիպսերը ... Ինչպես հաղորդում է New York Post-ը, աշխատանքային օրվա ընթացքում նման սննդի սպառման տարածվածությունը լրջորեն մտահոգում է փորձագետներին:


Հետազոտության համաձայն, աշխատողների ավելի քան 23 տոկոսն անվճար ստացել է կամ բարձրորակ կալորիականությամբ սնունդ, կամ էլ զտված հացահատիկեղեն: В Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագիրը նշում է, որ այնպիսի տարածված մթերքներ, ինչպիսիք են պիցցան, ոչ ալկոհոլային խմիչքները, թխվածքաբլիթները, կարկանդակները, տորթերը եւ կոնֆետները, պարունակում են մեծ քանակությամբ պինդ ճարպ եւ շաքարային հավելումներ: Արդյունքում, սա ավելորդ քաշ հավաքելու պատճառ է դառնում:


Պաշտոնական տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ում 2015-2016թթ․-ին ճարպակալմամբ տառապել է մեծահասակների 40 տոկոսը եւ երեխաների 18.5 տոկոսը, այն դեպքում, երբ 1999-2000թթ․-ին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 30.5 տոկոս եւ 13.9 տոկոս:
150 միլիոն ամերիկացիներ օրվա մեծ մասը ծախսում են աշխատանքի վայրում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ենթարկվել սթրեսային սննդի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատավայրում սպառման առումով առաջին տեղում սուրճն է, երկրոդ տեղում՝ ոչ ալկոհոլային խմիչքները, իսկ երրորդ տեղում բուտերբրոտներն են։


Փորձագետները նշում են, որ աշխատավայրում միայն ճաշացանկի վերանայումը չի կարող կարգավորել ճարպակալման խնդիրը: Դրա համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջ սննդի մատչելիության, ինչպես նաեւ աշխատավայրում ծխողների համար առողջապահական ծրագրերի իրականացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել