• Latest news

Այլեւս մեկ ամբողջություն չենք, բայց լավ ընկերներ ենք. Բաժանման վիրահատությունը լիովին փոխեց սիամական երկվորյակների կյանքը (լուսանկար, տեսանյութ)

23 հունվարի, 2019  19:20

Սիամական երկվորյակներ Պրինցը եւ Լովը ծնվեցին 22 ամիս առաջ։ Նրանք ունեին ընդհանուր ստամոքս, լյարդ, միզապարկ, աղիներ եւ հետույք: Մեկ տարի առաջ բժիշկները կարողացան նրանց բաժանել՝ դժվարին 12 ժամ տեւած վիրահատության արդյունքում:

Վիրահատությունից հետո, որն իրականացվել էր 2017-ի դեկտեմբերին, Հնդկաստանի Wadia Children's Hospital հիվանդանոցում, երկվորյակների կյանքն ամբողջովին փոխվեց։ Ավելին, նրանք հնարավորություն ստացան միասին անելու՝ ինչ կամենան՝ իրարից անկախ, դարձան լավագույն ընկերներ։

Երեխաների ծնողները՝ Սիթալ եւ Սագար Զալթեն, մինչեւ 8 ամիս հղիությունը չգիտեին, որ երկվորյակներ են ունենալու: Իսկ այն մասին, որ այդ երեխաները ոչ միայն սոսկ երկվորյակներ են, այլ նաեւ՝ սիամական, նրանք իմացան միայն նրանց ծննդից հետո:
Համայնքը, որտեղ ապրում էին երիտասարդ ծնողները, բացասաբար է վերաբերվել սիամական երկվորյակներին, քանի որ ամբողջ մի տարի ծնողները նրանց ոչ ոքի ցույց չեն տվել, ամբողջ ընթացքում պահել են տանը, իսկ երբ նրանց դուրս են հանել, ծածկել են նրանց այնպես, որ ոք չկարողանա տեսնել:

Wadia Children's Hospital մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Շակունտալա Պրաբխուն իր գործընկերների հետ միասին ուսումնասիրել է երկվորյակներին, երբ նրանք արդեն 9 ամսական են եղել: Ծանր վիրահատություն էր սպասվում, եւ նրանք այն սկսեցին ծրագրվածից մեկ ամիս շուտ։ Մինչեւ վերջին պահը վիրահատության մեջ ներգրավված 15 մասնագետներից ոչ մեկը վստահ չէր հաջողության մեջ:

Բայց վիրահատությունը լավ անցավ, եւ դրանից հետո ավելի քան մեկ տարի է անցել. տղաներն իրենց շատ լավ են զգում, շատ ակտիվ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է