• Latest news

6 սննդամթերք, որոնք կախվածություն են առաջացնում

24 հունվարի, 2019  10:34

Որոշ սննդամթերքներից ուղղակի անհնար է հագենալ․ բավական է դրանք փորձել եւ ուզում եք կրկին ու կրկին ուտել:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Փորձագետների կարծիքով՝ ամենաուժեղ կախվածություն առաջացնում են այն մթերքները, որոնք ակտիվորեն խթանում են դոֆամինի արտադրությունը`հաճույքի հորմոն: Դրանք մթերքներ են, որոնք մեծ քանակությամբ շաքար, աղ եւ ճարպեր են պարունակում կամ այս բոլոր բաղադրիչները միասին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կախվածություն առաջացնող մի քանի մթերքներ․

Շոկոլադ

Որքան շատ եք այն ուտում, այնքան ավելի շատ եք ուզում: Շոկոլադը, բացի դոֆամինից, խթանում է ուղեղը`ավելի շատ օքսիտոցին արտադրելու համար, որը բարելավում է ինքնազգացողությունը, եւ յուրաքանչյուր նոր կտորն ուժեղացնում է ազդեցությունը: Շոկոլադից կախվածությունն ամենաուժեղ սննդային կախվածություններից է:

Գազավորված ըմպելիքներ

Գազավորված ըմպելիքները պարունակում են շատ շաքար եւ կոֆեին, եւ այդ պատճառով դրանք խթանում են դոֆամինի սինթեզը եւ ուժ տալիս: Հասկանալով, թե որքան հեշտ է այդպիսի դոպինգ ստանալը, օրգանիզմը շուտով ընտելանում է դրան եւ սկսում գազավորում «խնդրել»:

Նախուտեստներ

Դրանք ներառում են չիպսերը, սուխարիկները, կրեկերները եւ այլ մթերքներ, որոնք սովորաբար ուղեկցվում են ֆիլմ դիտելով: Այս բոլոր կերակուրները պարզ ածխաջրերի հարուստ աղբյուր են, որոնք առաջացնում են գլյուկոզայից արագ ազատում: Այդ գլյուկոզան եւս արագ սպառվում է, եւ արդյունքում նորից կարիք է առաջանում այն լրացնող սննդամթերքի։

Պաղպաղակ

Պաղպաղակի մեջ շաքարավազի, սերուցքի եւ կաթի համադրությունը տալիս է այն սերուցքային կառուցվածքը, որը ներգործում է ուղեղի վրա որպես ամենաուժեղ կախվածություն առաջացնող նյութ:

Կարտոֆիլ ֆրի

Դրա օգտագործումն առաջացնում է հաճելի զգացողություններ, քանի որ ուղեղի ընկալիչներն արձագանքում են ֆրիի մեջ եղած նյութին, որի հանդեպ նրանք շատ զգայուն են․ դրանք ճարպը, աղը եւ ածխաջրերն են:

Պիցցա

Գիտնականների ասելով, պանիրը պարունակում է կազոմորֆինի տակ գտնվող նյութ, որն ազդում է հաճույքի հորմոնների արտադրության վրա: Բացի այդ, այն շատ հարուստ է աղով եւ ճարպով: Միչիգանի համալսարանի ուսումնասիրության համաձայն, պիցցան ամենաշատ կախվածությունն է առաջացնում՝ այլ ճաշատեսակների համեմատ․ այն պարունակում է մի շարք բաղադրիչների համադրություն, որը խթանում է կախվածությունը՝ աղի պանիր, ածխաջրային խմոր եւ շաքար` տոմատի սոուսում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել