• Latest news

Ենթաստամոքսային գեղձի արհեստական բջիջները կարող են նոր խոսք դառնալ դիաբետի բուժման մեջ

24 հունվարի, 2019  09:32

Վաշինգթոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները կարողացել են ցողունային բջիջները վերածել բետա բջիջների, որոնք ինսուլին են արտադրում: Ստացած բջիջներն ավելի ընկալունակ էին արյան մեջ շաքարի տատանումների հանդեպ, քան սովորական դեպքում: Այս մշակումը կարող է ապագայում նոր խոսք դառնալ դիաբետի բուժման մեջ:

Գիտնականները տարբեր ժամանակ տարբեր գործոններ են օգտագործել՝ ըստ բջիջների աճի, որպեսզի ստանան մեծ արդյունավետությամբ բջիջներ: Ստացած բջիջներն այնուհետեւ պատվաստել են դիաբետով մկներին, որոնց իմունիտետը ճնշվել էր, որպեսզի օրգանիզմը չանջատի պատվաստված բջիջները:

Փորձերը ցույց են տվել, որ պատվաստված բջիջները ինսուլին են արտադրել շաքարի վերահսկման համար բավարար չափաքանակով՝ մկներին մի քանի ամիս, ըստ էության, ազատելով դիաբետից:

Համանման փորձեր նախկինում արդեն իրականացվել էին, սակայն ստացած բջիջները չէին արտադրում համարժեք քանակությամբ ինսուլին՝ կա՛մ չափից ավելի շատ էին արտադրում, կա՛մ չափից ավելի քիչ:

Ինչ վերաբերում է մարդկանց վրա կատարված թեստերին, գիտնականները մտածում են ցողունային բջիջները դնել ծակոտիներով գելի մեջ, որոնց միջով իմունային բջիջները չեն կարող ներս թափանցել, բայց որոնց միջով ինսուլինը դուրս կգա: Երկրորդ տարբերակը գենոմի խմբագրման մեխանիզմների օգտագործումն է՝ պատվաստված բջիջները իմունիտետի հարձակումներից թաքցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել