• Latest news

Երիտասարդ աղջիկը կաթվածահարվել է թափառող կատվին շոյելուց հետո

24 հունվարի, 2019  11:50

Կատուների հանդեպ սերը թանկ գին է ունեցել անգլիական Սաութպորտից 24-ամյա Ջեմմա Բյորչի համար: The Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը 2014 թվականի ամռանը Պորտուգալիայում հանգստանալու ժամանակ շոյել է թափառող կատվին, որից հետո նրա մոտ ծանր առողջական խնդիրներ են առաջացել:

Առաջին ախտանշանը չվերահսկվող փսխոցներն էին, որից հետո Ջեմմայի ոտքերն ամբողջությամբ կաթվածահարվել են: Նրա մոտ անալիզով Campylobacter բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք, ի դեպ, ամբողջ աշխարհում դիարեայի 4 հիմնական պատճառներից մեկն են: Բակտերիաների փոխանցողն է եղել թափառող կատուն, որը, ամենայն հավանականությամբ, մինչ այդ փորփրել է աղբի կոնտեյներները:

Բժիշկները ոչ մխիթարական ախտորոշում են կատարել՝ ասթմա եւ Գիյեն-Բարրեի համախտանիշ (արտահայտվում է զգայունության խախտումներով եւ վեգետատիվ խանգարումներով): Ջեմման ոտքի է կանգնել ընդհանուր մեկ տարվա բուժումից հետո, ապա 14 ամիս վերականգնվել է:

Աղջիկը խոստովանում է, որ այս դեպքն իրեն ստիպել է լրջորեն վերանայել իր վերաբերմունքն անտուն կենդանիների հանդեպ: «Ես այլեւս նրանց ձեռք չեմ տալիս»,- նշել է նա:

Չնայած առողջական ծանր խնդիրներին, Ջեմմային հաջողվել է հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ: «Ես հույս ունեմ, որ իմ պատմությունը մարդկանց կոգեշնչի գնահատել այն, ինչ ունեն»,- ասել է աղջիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել