• Latest news

Չինաստանում առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը երեխա է ունեցել

24 հունվարի, 2019  19:30

Չինաստանի Սիան քաղաքի Ռազմաօդային ուժերի ռազմական բժշկական համալսարանի «Սիցզին» հոսպիտալում առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը երեխա է ունեցել: Աշխարհում արդեն մի քանի նման դեպք է տեղի ունեցել, բայց Չինաստանում դա առաւջին անգամ է կատարվել:

Դեռ 2015-ին Յան Խուա անունով չինուհու մոտ Մայեր Ռոկինտան-Կուստեր Խաուզերի համախտանիշ էին հայտանբերել՝ զարգացման բնածին արատ, որի պատճառով նա չուներ արգանդ եւ հեշտոց: Չինուհու մայրը ցանկացել էր արգանդի դոնոր դառնալ, որպեսզի Յան Խուան կարողանա հղիանալ: Բժիշկները 43-ամյա կնոջ արգանդը փոխպատվաստել էին նրա դստերը:

Բժիշկները նախապես վերցրել էին Յան Խուայի ձվաբջիջները, որպեսզի հետագայում կարողանան դրանք արտամարմնային բեղմնավորման համար օգտագործել: Փոխպատվաստված արգանդով կինը միայն չորրորդ փորձից հետո է կարողացել հղիանալ:

2018 թվականի հունիսին պարզ էր դարձել, որ պացիենտի երկար սպասված հղիությունը վերջապես տեղի է ունեցել. դրան նախորդել էին գրեթե երեք տարվա ջանքեր:

Բժիշկները որոշում էին ընդունել 33 շաբաթական եւ 6 օրվա հղիությունից հետո կեսարյան հատում անել (նորմալ ժամկետը 38 շաբաթականն է): Լույս աշխարհ է եկել առողջ տղա՝ 2կգ քաշով:

Հիշեցնենք, որ փոխպատվաստված արգանդով առաջին երեխան ծնվել է 2014 թվականին Շվեդիայում: Դրանից հետո փոխպատվաստված արգանդով եւս 14 երեխաներ են ծնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել