• Latest news

Գտնվել է նոր գեն, որը պատասխանատու է տղամարդկանց անպտղության համար

25 հունվարի, 2019  18:24

Գիտությանն արդեն բավականին վաղուց է հայտնի RBMXL2 գենի մասին, բայց հիմա Նյուքասլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ հենց նա է պատասխանատու տղամարդկանց անպտղության համար:

Գիտնականների խոսքով՝ RBMXL2 գենը առկա է միայն արական սեռի մարդկանց եւ կաթնասունների մոտ, որի դիսֆունկցիան խոչընդոտում է սերմնաբջիջների ձեւավորմանը:

Գիտնականներն ընդունում են, որ չնայած տղամարդկանց անպտղությունը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, այս խնդիրը դեռեւս վատ է ուսումնասիրված եւ բժիշկների համար մեծապես հանելուկ է մնում: Մինչդեռ անպտղության խնդիրը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց հոգեկան առողջության վրա, նվազեցնում է նրանց ինքնագնահատականը եւ կարող է ծանր դեպրեսիաներ առաջացնել:

RBMXL2 գենը հայտնաբերվել է Y-քրոմոսոմում, որը միշտ անչափ դժվար է եղել հետազոտել: Այս անգամ մասնագետները փորձերի շարք են անցկացրել RBMXL2 ակտիվացված գենով մկների վրա:

Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ RBMXL2 գենի միացումն արգելափակել է մյուս գեների էքսպրեսիան, ինչի հետեւանքով սերմնաբջիջները նորմալ զարգանալու, իսկ հետո ձվաբջիջը բեղմնավորելու հնարավորություն չեն ստացել: Նախագծի հեղինակների կարծիքով՝ նույն բանը տեղի է ունենում տղամարդկանց օրգանիզմում՝ «արթնացած» RBMXL2 գենը նրանց անպտուղ է դարձնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել