• Latest news

Տղամարդու պարանոցի վեց կիլոգրամանոց ուռուցքը հեռացրել են (ֆոտո, վիդեո)

4 հունիսի, 2014  18:37

Սլովակիայի բնակիչ Սթեֆան Զոլեիկը երկար ժամանակ տանից դուրս չի եկել պարանոցի վրա առկա նորագոյացության պատճառով, եւ նրա պարանոցի քաշը կազմել է վեց կիլոգրամ։

Սլովակ վիրաբույժները կատարել են հինգ ժամյա վիրահատություն եւ հեռացրել այդ հսկայական ուռուցքը, որն արդեն տասը տարի թույլ չէր տալիս Սթեֆանին հանգիստ ապրել։

«Ես իսկապես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու իմ բնականոն կյանքին։ Ես վերջապես ընկերներիս հետ կարող եմ գնալ գարեջուր գնելու, եւ  մարդիկ այլեւս չեն շրջվի եւ մատնացույց չեն անի ինձ»,-ասել է Սթեֆանը, երբ վիրահատությունից հետո արդեն հանել են նրա վիրակապերը։

Սթեֆանի ուռուցքը  առաջացել է մի հազվադեպ հանդիպող հիվանդությունից, որը կոչվում է Մադելունգա։  Այս հիվանդության հետեւանքով մարդու պարանոցի շրջանում ճարպային ուռուցք է առաջանում։

Նախկին ջրմուղագործը շատ հազվադեպ է տանից դուրս եկել, որովհետեւ մարդիկ մշտապես մեծ ուշադրություն են իրեն դարձրել։ Բացի այդ, նա դժվարությամբ է շարժել իր գլուխը եւ իր շուրջը նայել։

 «Երբ ես դուրս էի գալիս փողոց, բոլորը շրջվում եւ ինձ էին նայում։ Դա շատ տհաճ էր։ Բժիշկները ավելի շուտ էին ցանկանում վիրահատություն կատարել, բայց չէին կարողանում ոտքերիս հետ կապված խնդիրների պատճառով»,-պատմել է նա Mail Online-ին։

Ուռուցքի հեռացման վիրահատությունն անցկացրած վիրաբույժը նկարագրել է այն՝ որպես հազվադեպ պատահող մի դեպք՝ ավելացնելով, որ ուռուցքը հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել եւ վերաճելու հավանականություն կա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է