• Latest news

Կարելի է արդյոք ձմռանը դեմքի պլանային վիրահատություններ կատարել․ մասնագետի կարծիք

28 հունվարի, 2019  21:43

Եթե մարդուն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, ոչ ոք չի նայում ո՛չ տարվա եղանակին, ո՛չ եղանակին ընդհանրապես։ Սակայն կարելի՞ է եւ արժի՞ արդյոք դեմքի ոչ շտապ պլանային վիրահատություններ կատարել ձմռանը։ Կարո՞ղ է արդյոք ցուրտ եղենակն ազդել վիրահատության արդյունքի կամ պացիենտի ինքնազգացողության վրա։ Այս հարցերում NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց կողմնորոշվել դիմածնոտային վիրաբույժ Հայկ Պապիկյանը։

Նրա խոսքերով, ցանկացած պլանային վիրահատություն կարելի է անել պացիենտի համար ցանկացած հարմար ժամանակ, այդ թվում՝ ձմռանը։ Ուսանողուհուն, օրինակ, ռինոպլաստիկա անել հարմար է ամռանը՝ արձակուրդի ժամանակ, որպեսզի մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը հասցնի վերականգնվել։ Իսկ ինչ-որ մեկին գուցե հարմար կարող է լինել վիրահատվել ձմռանը՝ ամանորյա արձակուրդի ժամանակ։

Իրականում ե՛ւ ցուրտը, ե՛ւ շոգը վիրահատությունից հետո վերականգնվելու գործընթացի վրա կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Այսպես, շոգին անոթները լայնանում են, եւ հետվիրահատական արնահոսությունների վտանգը ահագին բարձրանում է։ Իսկ ցուրտ եղանակին անոթները նեղանում են, հյուսվածքներում արյան մատակարարումը՝ վատանում, ինչի հետեւանքով դանդաղում է նրանց վերականգնումը։ Բացի այդ, ձմռանը մրսելու եւ հիվանդանալու վտանգ կա։

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար հիվանդանոցում ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ վիրահատությունից հետո պացիենտի հարմարավետ վերականգնումը ապահովելու համար։ Ինչպես նշեց բժիշկ Պապիկյանը, պատահական չէ, որ վիրահատական միջամտություններից հետո պացիենտների մեծ մասին թեկուզ մեկ կամ երկու օր ստացիոնարում են պահում՝ հիվանդանոցում օդի ջերմաստիճանը մոտ 20-22 է՝ անկախ տարվա եղանակից, որպեսզի ամռանը պացիենտը չշոգի, իսկ ձմռանը չմրսի։ Օդի խոնավությունը նույնպես օպտիմալ է, որպեսզի ապահովվի վիրահատությունից հետո առավելապես արագ եւ անվտանգ վերականգնումը։

Երբ պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից, խորհուրդ է տրվում ձգտել տանը նույնպես առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծել։ Որոշ ժամանակ պացիենտին անհրաժեշտ է հեռու լինել ե՛ւ շոգից, ե՛ւ ցրտից։ Ավելին, անհրաժեշտ է կատարել նաեւ բժշկի մի շարք այլ խորհուրդները, օրինակ՝ շատ վիրահատություններից հետո, հատկապես՝ դեմքի, սկզբնական շրջանում չի կարելի գտնվել արեւի ուղիղ ճառագայթների տակ։

«Եթե պացիենտը ադեկվատ է, եթե նա վիրահատությունից հետո հետեւում է բժշկի խորհուրդներին, բոլորովին կարեւոր չէ, թե երբ է նա վիրահատվում՝ ձմռանը թե ամռանը»,- նշեց Հայկ Պապիկյանը։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել