• Latest news

Մեծահասակներն աղջկա ֆիզիկական ցավերն ավելի պակաս լուրջ են ընդունում, քան տղաներինը

29 հունվարի, 2019  20:34

Մեծահասակներն աղջկա ֆիզիկական ցավերն ավելի պակաս լուրջ են ընդունում, քան տղաներինը։ Այսպիսի եզրահանգման են եկել, ինչպես հայտնում է New York Post-ը, Ելի համալսարանի մասնագետները։ Գիտնականները վստահ են, որ գենդերային նախապաշարումները կանանց ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական հարված են հասցնում։ 

Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացի մեծահասակները, որպես կանոն, տղաներին ավելի լուրջ են վերաբերվում, քան աղջիկներին, թեեւ երեխաները կարող են միանման արձագանքել ցավին։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել գենդերային որոշ կարծրատիպերի հետ (օրինակ, որ տղաներն ավելի զուսպ են, իսկ աղջիկներն ամեն ինչը շատ դրամատիկ են ընդունում)։

Փորձաքննության շրջանակներում մեծահասակներին ցույց են տվել փոքր տեսանյութեր՝ բժշկին այցելած 5-ամյա տղայի մասնակցությամբ։ Մի տարբերակում երեխային անվանել են «Սամուիլ», իսկ մյուսում՝ «Սամանտա»։ Իրականում բոլոր տեսանյութերում նույն երեխան է եղել, անունները տրվել են սեռը նշելու համար։ Այնուհետեւ կամավորներին խնդրել են գնահատել ցավի աստիճանը, որ ապրում է փոքրիկը։ Պարզվել է, որ «Սամուիլի» ցավը ավելի սուր է ընդունվել, քան «Սամանտայինը»։

Ստացված տվյալների հետ կապված՝ հետազոտողները լուրջ մտահոգություն են հայտնում բժշկական հաստատություններում գենդերային խտրականության հետեւանքների վերաբերյալ։ Գիտնականները նշում են, որ ցավի համարժեք գնահատումը ծայրահեղ կարեւոր է ախտորոշման, բուժման եւ բժշկական համապատասխան սպասարկման համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Pediatric Psychology-ում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել