• Latest news

Ուտել եւ չգիրանալ. Գիտնականները հաբ են ստեղծել, որը ուղեղին խաբում է

30 հունվարի, 2019  16:45

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականներին հաջողվել է դեղամիջոց մշակել, որը կարող է ուղեղին խաբել կուշտ լինելու արհեստական զգացումով: Մասնագետների կարծիքով՝ ավելորդ քաշով միլիոնավոր մարդկանց համար նման դեղը իսկական փրկություն կդառնա:

Դեղահաբի՝ fat pill-ի աշխատանքի մեխանիզմը պարզ է. ներգործելով հորմոնալ մակարդակում՝ այն ախորժակը ճնշում է, մարդու մոտ կուշտ լինելու զգացում առաջացնելով: Նորույթը թեստավորել են 4 տարի, եւ առաջիկայում կսկսեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումները: Որպես կամավորներ ընտրել են 18-ից մինչեւ 75 տարեկան մարդկանց:

Հետազոտությունների առաջին փուլում ընդգրկվված են ավելորդ քաշով տառապող 20 կամավորներ, որոնք աղիների վիրահատության չեն ենթարկվել եւ չեն տառապում 2-րդ տիպի դիաբետով: Փորձարկման երկրորդ մասում կընդգրկվեն ճարպակալմամբ 20 մարդիկ, այդ թվում՝ ստամոքսի շունտավորում կատարել ցանկացողները: Բոլոր փորձարկվողները ուտելուց առաջ պետք է ընդունեն ինովացիոն դեղամիջոցը:

Սպասվում է, որ կլինիկական փորձարկումները կտեւեն 18 ամիս:

Գիտնականները հույս ունեն, որ դեղամիջոցը վաճառքում կհայտնվի առաջիկա 5 տարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել