• Latest news

«Փչովի դեղահաբը» կարող է մեկ ամիս ներսից հետեւել պացիենտի օրգանիզմին (տեսանյութ)

1 փետրվարի, 2019  13:30

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն առաջարկել են «ներսից» պացիենտի օրգանիզմին հետեւելու նորարարական մեթոդ։ «Փչովի դեղահաբը» ստամոքսում հայտնվելով՝ քանիցս մեծանում է չափսերով եւ դիտորդական առաքելություն իրականացնում մի քանի շաբաթվա ընթացքում։

Սարքը պատված է հիդրոդոնդողով, իսկ նրա ներսակողմը կազմված է նատրիումի պոլիակրիլատից, որն ուռչում է ստամոքսում։ 15 րոպեի ընթացքում «փչովի դեղահաբը» 100 անգամ մեծանում է, եւ միաժամանակ մնում փափուկ ու դոնդողատիպ։ Սարքից ազատվելու համար բավական է, որպեսզի պացիենտը կալիումի իոնների լուծույթ խմի. դեղահաբն աստիճանաբար փոքրանում է եւ դուրս գալիս օրգանիզմից բնական ճանապարհով։

Սարքը հաջող փորձարկում է անցել կենդանիների վրա. ջերմաստիճանի մանրագույն տվիչները ներկառուցվել են «փչովի դեղահաբերում» եւ տրվել խոզերին (նրանց աղեստամոքսային տրակտը նման է մարդկայինին)։ Արդյունքում՝ գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել անհրաժեշտ տվյալները 30 օրվա ընթացքում։

Մասնագետները վստահ են, որ անհրաժեշտ տվիչների կամ միկրոխցիկների առկայության պարագայում սարքը կօգնի ուսումնասիրել pH մակարդակները ստամոքսում, հետեւել ուռուցքների եւ խոցերի աճին, փնտրել մանրէներ, վիրուսներ կամ տարբեր հիվանդությունների բիոմարկերներ։ Չի բացառվում նաեւ «փչովի դեղահաբի» կիրառումը ճարպակալման բուժման ժամանակ, քանի որ այն կարող է փոխարինել ներստամոքսային բալոնին։

Մշակման մասին գիտական հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել