• Latest news

Մեկը միլիոնից. կինը Դաունի ախտանիշով երկվորյակ է ունեցել

1 փետրվարի, 2019  21:01

Որ երկվորյակների է սպասում՝ Էմմա Մալարդն իմացավ այն բանից մի քանի շաբաթ հետո, երբ Դաունի ախտանիշով տառապող նրա հնգամսյա աղջկան անջատեցին կենսապահովման ապարատից։


Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կինը ցնցվել էր, երբ իմացել էր, որ երկվորյակները նույնպես Դաունի ախտանիշով են ծնվել։ Աշխարհում այս ախտանիշով 29 երկվորյակ է ապրում, ներառյալ Էմմայի երեխաները։ Նրա որդիները նաեւ աուտիզմ ու թույլ մկանային տոնուս ունեն, ինչի պատճառով կարող են շարժվել միայն հատուկ քայլակներով ու հաշմանդամների համար նախատեսված սայլակներով։


Էմման խոստովանում է, որ երազում է այն մասին, որպեսզի երկվորյակներին ազատի հաշմանդամությունից։ Նրանց նույնքան անզոր տեսնելու հեռանկարը հասուն տարիքում վախեցնում է կնոջը։ «Ես կցանկանայի կախարդական փայտիկի օգնությամբ նրանց ազատել այս վիճակից, բայց դա անհնար է»,- ասում է նա։


Հիմա երկվորյակները 6.5 տարեկան են։ Դաունի ախտանիշը ախտորոշվել է 11 շաբաթականում։ «Ես գիտեմ, որ առջեւում երկար ու ծանր ճանապարհ է, բայց ջանում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի թեթեւացնեմ նրանց կյանքը»,- ասել է Էմման։ Երկվորյակների հորից Էմման բաժանվել է նրանց ծնվելուց հետո շատ չանցած, քանի որ նա, կնոջ խոսքով, չէր համակերպվում այդքան ծանր բեռի հետ։


«Ես կցանկանայի, որ երբ նրանք 18 տարեկան դառնան, մտահոգվեմ նրանով, որ նրանք, չնայած ուշ ժամին, տուն չեն վերադառնում ակումբից։ Բայց, ցավոք, այդ օրը երբեք չի գա։ Եվ, չնայած դրան, ես չեմ ափսոսում ոչ մի բանի համար, նրանք իմ երեխաներն են, եւ ես սիրում եմ նրանց»,- հավելել է Էմման։
Երկվորյակներից բացի կինն եւս երեք առողջ երեխա ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է