Ոչ ավանդական բժշկության մեթոդներով քաղցկեղային հիվանդությունների բուժումը գիտական հիմնավորում չունի: Փետրվարի 4-ին՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Առողջության Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Նա նշեց, որ հեքիմներին քաղցկեղով պացիենտների դիմելու դեպքեր մինչ օրս գրանցվում են:
«Սակայն քաղցկեղով հիվանդները պետք է հիշեն, որ նրանք կորցնում են ամենաթանկը՝ բուժման համար անհրաժեշտ ժամանակը», - նկատեց փորձագետը: Ոչ ավանդական բժշկության մեթոդներին դիմելուց հետո պացիենտները նորից վերադառնում են բժիշկների մոտ, սակայն այդ ընթացքում նրանց ուռուցքը զգալիորեն մեծանում է:
Փորձագետը նկատեց, որ քաղցկեղ ախտորոշման դեպքում պետք չէ հանձնվել եւ վստահությամբ չվերաբերվել ավանադական բուժմանը:
«Այս հարցում գլխավորը պայքարելն ու ապրելու ցանկությունն է: Լավատեսությունը եւ մարտական ոգին հաջողության երաշխիքներ են», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ Հակոբյանը խոստովանեց, որ որոշ հիվանդներ ծանր սոցիալական պայմանների պատճառով չեն կարող իրենց թույլ տալ քաղցկեղի բուժումը: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատության արժեքը տատանվում է 300 հազար դրամի սահմաններում, իսկ եթե այն ուղեկցվում է կրծքագեղձի ռեկոնստրուկցիայով՝ մինչեւ 1 մլն դրամ:
Այս կապակցությամբ նա դրական գնահատեց ԱՆ-ի նախաձեռնությունը, որի համաձայն ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջությամբ պետպատվերով կկատարվի: Ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը հաղոդել էր, որ տվյալ ծրագիրը կաշխատի այն բժշկական կենտրոններում, որոնք կհապատասխանեն մի շարք չափանիշներին:
«Մենք հույս ունենք, որ ծրագրում ներառված բժշկական հաստատությունների ընտրությունը օբյեկտիվ կկատարվի», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ բանակցություններ դեռ չեն անցկացվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր