• Latest news

Գիտնականները թոքերի միկրոֆլորայի եւ քաղցկեղի զարգացման միջեւ կապ են գտել

4 փետրվարի, 2019  23:45

Քաղցկեղային ուռուցքները ընդունակ են իրենց շահերին ծառայեցնել թոքերում ապրող մանրէներին՝ արագացնելով իրենց աճը՝ վստահեցնում են Koch Institute for Integrative Cancer Research at Massachusetts Institute of Technology-ի գիտնականները։ Այսպես, մանրէների փոփոխված պոպուլյացիան ստեղծում է բորբոքային միջավայր, որը նպաստում է քաղցկեղի զարգացմանը։

Ինստիտուտի ղեկավար Թայլեր Ջեքսը համարում է, որ այս բացահայտումը թույլ կտա մշակել նոր հակաքաղցկեղային թերապիա։ Նրանք գործընկերների հետ պարզել են, որ թոքերի քաղցկեղով հիվանդ, սակայն ստերիլ միջավայրում մեծացրած մկների ուռուցքներն ավելի փոքր են եղել, քան սովորական պայմաններում մեծացրած մկներինը։

Ընդ որում, հակաբիոտիկների ներարկումը (ուռուցքների առաջացումից հետո 2 կամ 7 շաբաթ անց) կամ թոքերում մանրէների կողմից հրահրված իմունային բջիջների արգելափակումը զգալիորեն կրճատել է ուռուցքների չափերը (մոտ 50 տոկոսով)։

Գիտնականների խոսքերով, քաղցկեղի դեպքում դիտարկվում է մանրէների ակտիվության բարձրացում։ Հնարավոր է՝ ուռուցքներն արգելափակում են շնչուղիները՝ թույլ չտալով օրգանիզմին մանրէները թոքերից բնական ճանապարհով հանել։

Միաժամանակ, մանրէների պոպուլյացիայի աճը հանգեցրել է իմունային բջիջների՝ գամա-դելտա-Т-լիմֆոցիտների բազմացմանը։ Բջիջները սկսել են բորբոքային մոլեկուլներ՝ ցիտոկիններ, արտադրել։ Եւ այս բորբոքային մոլեկուլները ստեղծել են մի միջավայր, որն իդեալական է ուռուցքների աճի համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել