• Latest news

Աննա Հակոբյան․ Քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է ճիշտ տրամադրվածությունից (ֆոտո)  

4 փետրվարի, 2019  20:48

Փետրվարի 4-ին Երեւանում անցկացվեց City of smile հիմնադրամի բարեգործական միջոցառումը՝ նվիրված Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրվան։ Երեկոյի հատուկ հյուրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն էր, ով նաեւ City of smile-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Իր ելույթում նա նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է ճիշտ տրամադրվածությունից, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն պացիենտին, այլեւ հասարակությանն ընդհանրապես։ Հակոբյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ քաղցկեղով որոշ հիվանդներ շրջապատից թաքցնում են իրենց ախտորոշումը։ «Մենք պետք է ունենանք հասարակություն, որտեղ երեխան չամաչի բաց խոսել այն մասին, որ իր մոտ քաղցկեղ կա։ Քաղցկեղով հիվանդանալը ամոթ չէ։ Եթե մարդիկ թաքցնում են իրենց ախտորոշումը, նշանակում է խնդիրը օնկոհիվանդների հանդեպ հասարակության վերաբերմունքի մեջ է։ Քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, դրա հետ յուրաքանչյուրը կարող է բախվել, եւ այն բուժվում է»,- նշեց նա։

«Մենք պետք է դառնանք հասարակություն, որտեղ խնամքով են վերաբերում միմյանց։ Պետք է միայն ուժ հաղորդել քաղցկեղով հիվանդին՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Պետք չէ նրան խղճալ, պետք է նրան ճիշտ տրամադրվածություն հաղորդել»,- հավելեց Հակոբյանը։

Իր կողմից City of smile հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը մատնանշեց քաղցկեղային հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վաղ ախտորոշման կարեւորությունը։ Քաղցկեղի զարգացման վրա ազդող գործոնների շարքում նա նշեց շրջակա միջավայրի աղտոտվածությունը, քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաեւ՝ ժառանգական հակվածությունը։ «Քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար մեծ դեր է խաղում առաղջ ապրելակերպը, ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը»,- ասաց նա։

2018թ․ տվյալներով՝ Հայաստանում ախտորոշվել է քաղցկեղի ավելի քան 8000 նոր դեպք։ Բացի այդ, ամեն տարի գրանցվում է երեխաների մոտ քաղցկեղի համարյա 100 դեպք, ընդ որում՝ նրանց դեպքում քաղցկեղի ամենատարածված տեսակը սուր լիմֆոբլաստիկ լեյկոզն է։ «Սակայն 70 տոկոսի դեպքում հաջողվում է հասնել լիակատար առողջացման»,- նշեց Դեմիրճյանը։

Հիմնադրամի գործունեության ընթացքում քաղցկեղով հիվանդ 93 երեխաների եւ երիտասարդների բուժման համար հատկացվել է 65 մլն դրամ։ Բացի այդ, հիմհադրամը սնունդ է տրամադրում ստացիոնար բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին։ «Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանում կբացվի մանկական պալիատիվ օգնության բաժանմունք»,- հայտնեց նա։

Հավելենք, որ միջոցառմանն իրենց աշխատանքներն էին ներկայացրել ավելի քան 20 հայ դիզայներներ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել