• Latest news

Հայտնի է երիտասարդների շրջանում քաղցկեղի համաճարակի անսպասելի պատճառը

5 փետրվարի, 2019  13:06

Վերջին տարիներին ԱՄՆ-ում երիտասարդների շրջանում քաղցկեղով հիվանդացությունը կտրուկ աճել է եւ դա չէր կարող աննկատ մնալ: TheLancet ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ երիտասարդների շրջանում քաղցկեղի համաճարակի պատճառը ճարպակալումն է:

Հետազոտողները պարզել են, որ 1995-2015 թվականներին չարորակ ուռուցքները, որոնց համար ավելորդ քաշը ռիսկի կարեւոր գործոն է, սկսել են ավելի հաճախ հայտնաբերվել 50 տարեկանից ցածր տարիքի կանանց եւ տղամարդկանց շրջանում:

Ընդ որում պարզվել է, որ փոքր տարիքը կապված է ավելի բարձր մակարդակի հիվանդացության հետ. դիտարկվող ժամանակահատվածում 45-49 տարեկան մարդկանց մոտ լյարդի    քաղցկեղով հիվանդացությունը ամեն տարի մեկ տոկոսով աճել է, իսկ նրւանք ովքեր 30-34 եւ 25-29 տարիքային խմբերում են, այդ ցուցանիշը համապատասխանաբար աճել է ավելի քան երկու եւ չորս անգամ:

Բացի այդ Y սերնդի ամենաերիտասարդ ներկայացուցիչների մոտ քաղցկեղի այլ տեսակներով հիվանդացությունը, որոնք նույնպես կապված են ճարպակալմնան հետ, բոլոր տարիքներում ամենաբարձրն է եղել: Երիկամների քաղցկեղով հիվանդների թիվը աճել է 6.23 տոկոսով, լեղապարկի քաղցկեղով՝ 3.71, միզապարկի՝ 3.35, իսկ աղիքների քաղցկեղով՝ 2.41 տոկոսով:

Գիտնականները նշել են, որ ճարպակալումը չարորակ ուռուցքների առաջացման տեսանկյունից հեշտ կանխվող պատճառ է:

ԱՄՆ-ում քաղցկեղի առաջացման 12 դեպքերից մեկի եւ Բրիտանիայում 20 դեպքերից մեկի պատճառը հենց ավելորդ քաշն ու ճարպակալումն են:

Ընդ որում ԱՄՆ-ի 20-49 տարեկան բնակիչների կեսից ավելին քիչ մրգեր, բանջարեղեն եւ ամբողջական հացահատիկ են ուտում եւ չարաշահում են ֆաստֆուդը, քաղցր ըմպելիքները եւ աղը:

Այսպիսով քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում փոխել սննդակարգի որակը՝ այն ավելի առողջ դարձնելով եւ իհարկե նիհարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել