• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում, քան տղամարդկանց

5 փետրվարի, 2019  15:23

Ալցհեյմերի հիվանդությունը կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում, քան տղամարդկանց: Այս մասին նշվում է JAMA Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Հարվարդի համալսարանից (ԱՄՆ) Ռեյչել Բաքլին (Rachel Buckley)  եւ նրա գործընկերները փորձ են իրականացրել, որի շրջանակում 30 կամավորների օրգանիզմ հատուկ ռադիոակտիվ  ցուցիչներ են ներարկվել: Այնուհետ դրանք միացել են բետա ամիլոիդին եւ տաու սպիտակուցին, ինչը օգնել է հաշվել ուղեղում մոլեկուլների քանակը:

Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտի ուղեղում բետա ամիլոիդը կարող է այսպես կոչված ամիլոիդային գոյացություններ առաջացնել: Բացի այդ,  այս հիվանդության դեպքում չափից շատ ֆոսֆորացված տաու սպիտակուցը առաջացնում է նեյրոֆիբրիլյար կծիկներ:

Գիտնականները պարզել են, որ միջինում հիվանդ կանանց  նյարդային բջիջները 6-10 տոկոսով ավելի շատ տաու սպիտակուց են պարունակել, քան տղամարդկանց:

Ընդ որում ավելի ծանր դեպքերում տարբերությունը հասել է 40-70 տոկոսի: Տվյալ փոփոխություններն առաջին հերթին հայտնվել են ուղեղի էնտորինալ կեղեւում: Ալցհեյմերի հիվանդության դեպքում այն առաջինն է ախտահարվում՝ մինչեւ կոգնիտիվ կարողությունների նկատելի խանգարումը:

Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել կանանց եւ տղամարդկանց մոտ հայտնաբերված տաու սպիտակուցի քանակի տարբերությունները: Բացառված չէ, որ պատճառը կարող է թաքնված լինել կանացի օրգանիզմի առանձնահատկություններում: Օրինակ՝ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ բորբոքումները, իմունիտետի աշխատանքի խանգարումները ավելի շատ են լինում, ինչը դերկատարություն ունի բջիջներում պաթոգեն սպիտակուցների կուտակման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել