• Latest news

Սննդային հավելումները հարվածում են քսակին, իսկ առողջության համար օգտակար չեն. փորձագետ

5 փետրվարի, 2019  18:37

Սննդային հավելումներն օգուտ են բերում միայն արտադրողներին. սպառողների համար դրանք օգտակար չեն, հարվածում են միայն նրանց քսակին, ասում է բրիտանացի հայտնի դեղաբան, կառավարության նախկին խորհրդական, բժիշկ Փոլ Քլեյթոնը։ Նրա խոսքով՝ միլիոնավոր մարդիկ իզուր փող են ծախսում սննդային հավելումներ գնելու համար, որոնց արդյունավետությունը գիտությունը չի հաստատում։ Բժիշկ Քլեյթոնն ընդգծել է, որ շատ արտադրողներ իրենց հավելումները պատրաստում են էժան բաղադրիչներից, բայց դրանք վաճառում են բավական բարձր գներով, թեեւ դրանց արդյունավետության գիտական հաստատումներն աննշան են կամ բնավ չկան։ Փորձագետի խոսքով՝ միակ ապացուցված էֆեկտը սննդային հավելումներից, որ օգտակար է սպառողների համար, նրանց քսակի պարունակությունը դատարկելն է։

Փորձագետը համաձայն է, որ վիտամիններն ու հանքային նյութերն անհրաժեշտ են մեր առողջությանը, բայց դրանց ընդունումը պատիճների ձեւով մարդուն հավելյալ առավելություններ չի բերում։ Գիտնականը պնդում է, որ ցանկացած արտադրանքի արդյունավետություն, որը ներկայացվում է որպես առողջության համար օգտակար, պետք է հաստատվի գիտական լուրջ հետազոտություններով, բայց նման բան սննդային հավելումների վերաբերյալ տեղի չի ունեցել։ Ըստ Քլեյթոնի՝ միակ բանը, որը միավորում է բոլոր սննդային հավելումները, դրանց լիակատար անարդյունավետությունն է եւ գիտական ապացույցների բացակայությունը, թե դրանք կարող են գոնե ինչ-որ օգուտ բերել։

«Այդ բոլոր նյութերն արտադրվում եւ վաճառվում են այն ընկերությունների կողմից, որոնք առհասարակ չեն հասկանում, թե ինչ են վաճառում։ Դրանք գնում են մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչու են գնում դրանք»,- պնդում է դոկտոր Քլեյթոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել