• Latest news

Ուշ ընթրիքն, այնուամենայնիվ, սրտի համար վտանգավոր է. փորձագետներ

5 փետրվարի, 2019  23:42

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի (American Heart Association) փորձագետները նախազգուշացնում են, որ ուշ ընթրիքն, այնուամենայնիվ, սրտի համար վտանգավոր է: Նրանց խոսքով՝ օրվա ուշ ժամերին ուտելու սովորությունը խախտում է կենսաբանական բնական ռիթմերը եւ կարող է հրահրել մի շարք հիվանդությունների զարգացում՝ ներառյալ դիաբետի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների:

Մասնագետները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 18-ից մինչեւ 76 տարեկան 12 708 մարդկանց տվյալները: Այդ պահին նրանցից ոչ մեկի մոտ առկա չէր ո՛չ դիաբետ, ո՛չ սրտի հիվանդություններ: Գիտնականները յուրաքանչյուր մասնակցի առողջական վիճակի ցուցանիշները համեմատել են սնունդն ընդունելու ժամի հետ եւ համահարաբերակցություն հայտնաբերել, որը վկայում է ուշ ընթրիքի (երեկոյան ժամը 18-ից հետո) եւ տարբեր հիվանդությունների զարգացման հավանականության միջեւ ուղիղ կապի մասին:

Մասնավորապես՝ պարզվել է, որ մարդկանց, որոնք օրական կալորիայի ոչ պակաս 30 տոկոսը գործածում են երեկոյան ժամը 18-ից հետո, հատուկ են արյան մեջ շաքարի ավելի բարձր մակարդակը եւ ավելի բարձր արյան ճնշումը: Նրանց շրջանում հիպերտոնիայի զարգացման հավանականությունը մոտ 23 տոկոսով, նախադիաբետի հավանականությունը՝ 19 տոկոսով ավելի բարձր է՝ նրանց համեմատությամբ, ովքեր վաղ են ընթրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել