• Latest news

Գեղեցկության սրահում մատնահարդարումից հետո անդամահատել են կնոջ մատը

5 փետրվարի, 2019  21:30

Սթելա Ֆալկոնեն Ավստրալիայի Մելբուռն քաղաքից վարակվել է ոչ մեծ քերծվածքի պատճառով, որն ստացել է գեղեցկության սրահներից մեկում մանիկյուր անելու ժամանակ։ Վարակն այնքան լուրջ էր, որ բժիշկները անդամահատել են նրա մատի ծայրը։

Քերծվածքին նա առանձնակի ուշադրություն չէր դարձրել, բայց որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը սկսել էր վատանալ, եւ նա դիմել է հիվանդանոց, որտեղ մի քանի օր է անցկացրել։ Այդ ընթացքում նրան 5 անգամ վիրահատել են, որոնց արդյունքն էլ դարձել է մատի անդամահատումը։ Բժիշկները պացիենտին բացատրել են, որ նա ունեցել է սեպտիկ բուրսիտ (սինովիալ պայուսակի բորբոքում) սրահի ոչ ստերիլ գործիքի պատճառով, որտեղ նրա մատներին մանիկյուր են քսել։

Հետաքրքիր է, որ երբ Սթելայի պատմությունը հայտնի դարձավ, լրատվամիջոցներում հայտնվեցին նաեւ այլ կանանց պատմություններ, որոնք բախվել են նման խնդրի։ Մելբուռնի բնակչուհի Ռիտա Պավլիսն, օրինակ, նույնպես ստիպված է եղել անդամահատել տալ մատի մի մասը։

Նա պատմել է, որ սկզբում կորցրել է եղունգը, իսկ վիրաբույժները կտրվածք են արել նրա մատին, որպեսզի հանեն այնտեղ կուտակված թարախը։ Դա չի օգնել, եւ կնոջն անդամահատել են։ Դրա պատճառը բակտերիալ վարակն է, որը ստացել էր մանիկյուրի սրահում։ Ի դեպ, սրահի տերերը լրագրողներին ասել են, որ իրենց գործիքները ամենախիստ ստերիլիզացում են անցնում, իսկ կինը «վարակն ստացել է մի այլ տեղում»։

Ինչեւէ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել գեղեցկության սրահների ծառայություններից, որոնցում չկան ստերիլիզացման սարքեր։ Նշենք, որ մատնահարդարման գործիքները նույնպես պետք է ստերիլիզացնել, ինչպես եւ վիրաբուժական գործիքները. եթե դրանք պարզապես «սպիրտով շփես», ինչպես անում են շատ սրահներում, դրանք դեռեւս կշարունակեն լուրջ վտանգ պարունակել այցելուների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել