• Latest news

Աղիքային բակտերիաները դեպրեսիա են առաջացնում

6 փետրվարի, 2019  09:36

Պարզվել է, որ աղիքային բակտերիաները լրջորեն ազդում են մարդու հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով դեպրեսիայի զարգացում: Այս մասին վկայում են բելգիացի գիտնականների հետազոտությունները, որոնք հրապարակվել են Nature Microbiology ամսագրում:

Հետազոտությանը ներգրավվել է «Flemish Gut Flora» նախագծի 1054 մասնակից: Գիտնականներին հաջողվել է աղիքային բակտերիաներ հայտնաբերել, որոնք հոգեկան առողջության հետ կամ դրական, կամ բացասական համահարաբերակցություն ունեն: Այսպես՝ դեպրեսիայով տառապող անձանց մոտ հայտնաբերցել է Coprococcus եւ Dialister բակտերիաների ցածր մակարդակ: Ստացված արդյունքները բերահաստատվել են համանման հետազոտության շրջանակում, որը Նիդեռլանդներում անցկացվել է 1063 մարդու մասնակցությամբ:

Գիտնականները նշում են, որ աղիքային բակտերիաները կարող են սինթեզել սերոտոնին եւ դոֆամին, որոնց մակարդակն օրգանիզմում անմիջականորեն կապված է դեպրեսիայի զարգացման հետ: Անձանց շրջանում, որոնք տառապում են դեղորայքային կայունությամբ դեպրեսիայով, այս պրոցեսում որոշ փոփոխություններ են դիտվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել