Կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից երիտասարդ է 4 տարով. հետազոտություն

6 փետրվարի, 2019  10:49

Տարիքի հետ կնոջ ուղեղն ավելի լավ է պահպանում երիտասարդությունը, քան տղամարդունը։ Այս մասին է վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների՝ PNAS գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հետազոտության մեջ ներգրավվել են 20-82 տարեկան 121 կին եւ 84 տղամարդ։ Պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է նրանց ուղեղը մատակարարվում գլյուկոզայով ու թթվածնով։ Ելնելով ուղեղի մետաբոլիզմի տվյալներից՝ հատուկ մշակված ալգորիթմը պետք է պարզեր փորձարկմանը մասնակցող կանանց տարիքը։

Վրիպումը բավական էական էր. կանանց տարիքը «երիտասարդացվել» էր 3.8 տարով։ Պատճառն այն էր, որ նյութափոխանակությունը կանանց ուղեղում համապատասխանում էր ավելի երիտասարդ տարիքի։ Հատկանշական է, որ տղամարդկանց պարագայում ալգորիթմը նույնպես վրիպել էր՝ այս անգամ փորձարկվողների տարիքն «ավելացնելով» միջինը 2.4 տարով։

Սա կարող է տարօրինակ թվալ, բայց ուղեղի «մետաբոլիկ տարիքի» տարբերությունը նկատվել է նաեւ քսանամյա կամավորականների շրջանում։

Կենդանիների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ էստրոգենները (կանանց սեռական հորմոններ) ուժեղացնում են գլխուղեղի սինապտիկ ճկունությունը։ Դա, իր հերթին, կարող է նպաստել նրա ծերացման դանդաղմանը։ Բացի այդ, ուղեղի «մետաբոլիկ տարիքը» փոխկապված է տղամարդկանց համեմատ՝ կանանց կյանքի ավելի երկար տեւողության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի