Երկու գլուխ եւ երկուսի համար մեկ մարմին. Եմենում ծվել են արտասովոր սիամական երկվորյակներ (ֆոտո)

6 փետրվարի, 2019  11:52

Եմենի մայրաքաղաք Սանայում ծնվել են արտասովոր սիամական երկվորյակներ. երկու երեխան ասես «փակված» են մեկ մարմնի մեջ: Երեխաները զույգ ներքին օրգաններ ունեն, բայց դրանք տեղավորված են ընդհանուր իրանում: Երեխաների մոտ ընդհանուր են նաեւ վերջույթները (երկուսի համար երկու ձեռք եւ երկու ոտք) եւ իհարկե՝ երկու գլուխ

Հիվանդանոցում, որտեղ դիցեֆալ երկվորյակները լույս աշխարհ են եկել, նախկինում երբեք չեն բախվել նման շեղման հետ. սա ամբողջ երկրի համար եզակի դեպք է:

Երկվորյակները ծնվել են հունվարին: Նրանք տղա են. ունեն 2 գլուխ, 2 սիրտ, 2 ստամոքս, 2 ողնաշար եւ ընդհանուր իրան: Բժիշկներից ոչ մեկը վստահ չէր, որ երեխաները ողջ կմնան, սակայն նրանց վիճակն առայժմ միանգամայն կայուն է: Մասնագետներն, այնուամենայնիվ, հնարավոր են համարում, որ կարող է տեղի ունենալ անկանխատեսելին, եւ ողջ կմնա եկվորյակներից միայն մեկը: Նրանց խոսքով՝ երեխաներին որակյալ օգնություն ցույց կտան միայն արտասահմանում՝ Եմենում բժշկության համար հիմա լավագույն ժամանակներ չեն:

Երկվորյակների հայրը, որն ընդամենը 20 տարեկան է, ասել է, որ չի ցանկանում բաժանել երեխաներին եւ պատրաստ չէ որոշել, թե նրանցից ով է ապրելու, ով՝ ոչ։

«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք երկուսն էլ ապրեն մեկ մարմնում։ Ես չեմ առարկում նրա դեմ, ինչ Աստված է տվել»,- ասել է տղամարդը։

Սերտաճումով ծնված երկվորյակներին ընդունված է «սիամական երկվորյակներ» կոչել։ Նման երեխաներ պատահում են մեկը 50-100 հազարից։ Նման երկվորյակներից միայն յուրաքանչյուր հինգերորդ զույգն է, որ ողջ է մնում ծնվելուց հետո։ Գիտական հիփոթեզներից մեկի համաձայն՝ սերտաճած երկվորյակները ձվաբջջի անհաջող կիսման հետեւանք են, որը հանկարծ ինչ-որ փուլում «սառչում» է։ Հետաքրքիր է, որ սիամական երկվորյակ աղջիկներ երեք անգամ ավելի շատ են ծնվում, քան տղաներ։ Գուցե բանն այն է, որ աղջիկները պարզապես ավելի հաճախ են հասնում ծնվելու պահին, այն դեպքում, երբ տղաները մահանում են դեռ ներարգանդային զարգացման ընթացքում։

Ամենահայտնի դիցեֆալ երկվորյակները, որ հասել են ավագ տարիքի, Էբիգեյլ եւ Բրիթանի Հենսել քույրերն են։ Նրանք այժմ 28 տարեկան են եւ մարդկանց մեծամասնության համար սովորական կյանքով են ապրում՝ աշխատում են, մեքենա վարում, կան սոցցանցերում, զբաղվում են սպորտով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի