Բջջային խաղերն առողջության համար օգտակար են. գիտնականներ

6 փետրվարի, 2019  14:40

Pokemon Go-ն եւ «լրացուցիչ իրականությամբ» բջջային այլ խաղերը առողջության համար օգտակար են: Ճապոնացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Journal of Medical Internet Research-ում, նշված է, որ նման խաղերը գեյմերներին ստիպում են ավելի շատ տեղաշարժվել՝ դրանով պահպանելով ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը:

Հետազոտության շրջանակում Կիմիհիրո Հինոն եւ Տոկիոյի համալսարանից նրա գործընկերները 2014 թվականից հետեւել են Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի 2600 բնակիչների տեղաշարժին: Կամավորները պետք է կրեին հատուկ ապարանջաններ, որոնք հետեւել են նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին, ինչպես նաեւ պետք է պատասխանեին իրենց հոբբիին եւ կյանքի ոճին վերաբերող մի շարք հարցերի:

2016 թվականին շուկայում է հայտնվել Pokemon Go-ն, որը խաղալու համար գեյմերները ստիպված էին շատ տեղաշարժվել՝ փողոցներում, այգիներում եւ նույնիսկ գրասենյակային հաստատություններում փոքեմոններ որսալու նպատակով: Տոկիոյի համալսարանի անցկացրած փորձի մասնակիցների շուրջ 50 տոկոսը դարձել է Pokemon Go-ի ֆանատ, ինչը գիտնականներին մղել է նրանց ֆիզիկական ակտիվությունը նույն տարիքի եւ եկամուտների նման մակարդակով այլ կամավորների տեղաշարժի հետ համեմատելու մտքին:

Պարզվել է, որ բջջային խաղերի սիրահարները (նրանց միջին տարիքը կազմել է 56-57 տարեկան) ավելի ակտիվ էին՝ կատարելով միջինը 300-400 քայլ ավելի: Այս ցուցանիշը կազմում է օրական նորմայի մոտ 5 տոկոսը: Դրանից բացի, Pokemon Go-ն խաղացողներին օգնել է ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, քանի որ հանուն փոքեմոններ որսալու նրանք ամեն օր քայլել են սովորականից 1 կմ ավելի:

Բարերար արդյունքը պահպանվել է 6-8 ամիս, եւ նույնիսկ ձմեռային ամիսները գեյմերների բարձր ֆիզիկական ակտիվությանը չեն խոչընդոտել:

Pokemon Go խաղը թողարկել է Niantic կորպորացիան 2016 թվականի հուլիսին: «Լրացված իրականության» տեխնոլոգիայի շնորհիվ այն վիտուալ եւ իրական աշխարհները մեկ ամբողջության մեջ է միավորում:

Ճապոնացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Journal of Medical Internet Research ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի