• Latest news

Ակտիվ կենսակերպն օգնում է առողջ սննդակարգի անցնելուն. հետազոտություն

6 փետրվարի, 2019  20:20

Օսթինում Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ պարբերական ֆիզիկական մարզումները նպաստում են ընտրություն կատարել առողջ սննդակարգի օգտին:

Հետազոտությանը ներգրավել են 18-ից մինչեւ 35 տարեկան 2680 մարդու, որոնք մինչ այդ չեն մարզվել եւ սննդակարգի չեն հետեւել, փոխանցում է New York Post-ը: Նրանք շաբաթական 3 անգամ 30 րոպե մարզվել են վազքուղու, հեծանվասարքերի եւ ձվածրաձեւ մարզասարքերի վրա: Ընդ որում՝ փորձի շրջանակում նրանց ցուցումներ չեն տրվել իրենց սննդակարգը վերանայելու վերաբերյալ:

Մինչդեռ աերոբիկայով 15 շաբաթ զբաղվելուց հետո կամավորները, որոնք նախկինում նախընտրում էին տապակած ուտելիքը եւ գազավորված ըմպելիքները, իրենց ուշադրությունն ուղղել են բանջարեղենի ու մրգերի վրա:

Գիտնականները սա անվանում են «գիտակից եւ անգիտակից» կապ, երբ մարդու մոտ ցանկություն է առաջանում իր կյանքի մեջ մտցնել նոր օգտակար սովորություններ:

Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Obesity ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել