Օսթինում Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ պարբերական ֆիզիկական մարզումները նպաստում են ընտրություն կատարել առողջ սննդակարգի օգտին:
Հետազոտությանը ներգրավել են 18-ից մինչեւ 35 տարեկան 2680 մարդու, որոնք մինչ այդ չեն մարզվել եւ սննդակարգի չեն հետեւել, փոխանցում է New York Post-ը: Նրանք շաբաթական 3 անգամ 30 րոպե մարզվել են վազքուղու, հեծանվասարքերի եւ ձվածրաձեւ մարզասարքերի վրա: Ընդ որում՝ փորձի շրջանակում նրանց ցուցումներ չեն տրվել իրենց սննդակարգը վերանայելու վերաբերյալ:
Մինչդեռ աերոբիկայով 15 շաբաթ զբաղվելուց հետո կամավորները, որոնք նախկինում նախընտրում էին տապակած ուտելիքը եւ գազավորված ըմպելիքները, իրենց ուշադրությունն ուղղել են բանջարեղենի ու մրգերի վրա:
Գիտնականները սա անվանում են «գիտակից եւ անգիտակից» կապ, երբ մարդու մոտ ցանկություն է առաջանում իր կյանքի մեջ մտցնել նոր օգտակար սովորություններ:
Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Obesity ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր