• Latest news

Գիտնականներ. Սեքս-ռոբոտները կարող են հասցնել ժողովրդագրական ճգնաժամի (տեսանյութ)

6 փետրվարի, 2019  22:27

Սեքս-ռոբոտների մոդան կարող է հանգեցնել ծնելիության անկման։ Նման եզրահանգման են եկել գիտնականները՝ վերլուծելով ժողովրդագրական իրավիճակը Ճապոնիայում, որտեղ սեքս-ռոբոտների վաճառքի ոլորտում կայուն աճ է գրանցվում։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 2018թ. Ճապոնիայում ծնվել է մոտ 921 հազար երեխա, ինչը 25 հազարով քիչ է, քան 2017-ին։ Ըստ ճապոնացի պաշտոնյաների՝ դա ծնելիության ամենացածր ցուցանիշն է 1899-ից ի վեր։ Լոնդոնի Թագավորական քոլեջի դասախոս Քեյթ Դեւլինը նախազգուշացնում է, որ սեքս-ռոբոտների տարածումը կարող է խորացնել ճգնաժամը։

«Երկյուղներ կան, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Ճապոնիան է, որտեղ միայնությունը լուրջ սոցիալական խնդիր է, ռոբոտները կարող են վատթարացնել իրավիճակը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ռոբոտացված «գըրլֆրենդ» ձեռք բերելու ձգտումը բացատրվում է նաեւ շփման պակասը լրացնելու ցանկությամբ։ Օրինակ՝ RT-ի անցած տարվա ռեպորտաժում ցայտուն ցույց էր տրվել, թե ինչպես են սեքս-տիկնիկները դառնում տղամարդկանց «ուղեկիցները» զբոսանքների ու բարեր այցելությունների ժամանակ։ Դա, փորձագետների կարծիքով, վկայում է «միայնության տրամադրության եւ ազգի խորթացման» մասին։

Այնինչ, սեքս-տիկնիկների վաճառքը ողջ աշխարհում սրընթաց աճում է։

Տոկիոյի NLI հետազոտական ինստիտուտի ժողովրդագրության գծով փորձագետ Կանակո Ամանոն նշում է. «Ամենամեծ խնդիրը Ճապոնիայում ծնելիության անկումն է եւ բնակչության թվի կրճատումը։ Մենք վերացող տեսակ ենք»։

Ռոբոտի հետ սեքսը բարոյական տեսակետից ընդունելի է (ֆոտո)

Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)

Synopsys. Հաքերները կարող են կոտրել սեքս-ռոբոտներին

Փորձագետները կոչ են անում չբռնաբարել սեքս-ռոբոտներին

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել