• Latest news

Հավատացյալներն ավելի երջանիկ են աթեիստներից. հետազոտություն

7 փետրվարի, 2019  09:36

Pew Research-ի հետազոտության համաձայն՝ հավատացյալ մարդիկ ավելի երջանիկ են անհավատներից։ Վերլուծելով աշխարհի ավելի քան 20 երկրում անցկացված հարցման արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ հավատացյալներն իրենց ավելի երջանիկ են զգում, թեեւ, դրա հետ մեկտեղ, պարտադիր չէ, որ նրանք անպայման կարող են ավելի առողջ լինել ֆիզիկապես։ Հավատացյալ լինելու եւ երջանկության միջեւ վերհանված կապը գիտնականներն անվանել են «զարմանալի»։

Հետազոտության մասնակիցները բաժանվել են երեք կարգի՝ համոզված հավատացյալներ, հավատացյալներ, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր իրենց որեւէ հավատի հետեւորդ չեն համարում։ Չափահաս ամերիկացիների շրջանում համոզված հավատացյալների 36%-ը իրեն «շատ երջանիկ» է համարել, այն դեպքում, երբ աթեիստների մեջ այդպիսիք ընդամենը մեկ քառորդն են կազմել։ Ավստրալիայում, օրինակ, այդ հարաբերակցությունը կազմել է 45% 33%-ի դիմաց՝ համապատասխանաբար։

Հատկանշական է, որ հավատացյալները հակված են ավելի առողջ ապրելակերպ վարել, շատ ավելի քիչ են ծխում եւ ոգելիչ խմիչք օգտագործում, քան աթեիստները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել