• Latest news

Ծանրալսություն ունեցող 5 հայ երեխա կլսի աշխարհի ձայները (ֆոտո)

7 փետրվարի, 2019  12:02

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Գերմանական Լենհարդ հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ օրերս ծանր լսողական խնդիր ունեցող 5 երեխայի հանձնել է նրանց անհրաժեշտ լսողական սարքավորումները։ Երեխաների ընտանիքները հիմնադրամին դիմել էին դեռևս 2018թ. նոյեմբերին աջակցության խնդրանքով դիմել էին կազմակերպությանը։

Հայաստանում ապրում է ծանրալսություն ունեցող շուրջ 100 երեխա, որոնց մի մասը կարիք ունի վիրահատության և հետագայում կոխլեար իմպլանտացիայի։ Քչերն են տեղյակ,որ ըստ համաշխարհային վիճակագրության` հազար երեխայից չորսը ունի տարբեր աստիճանի ծանրալսություն, իսկ այդ չորսից մեկը` չորրորդ աստիճանի, որը համարվում է խլություն: Բավականին թանկ բուժումն ու սարքավորումները, որոնք հաճախ հասու չեն փոքիկների ընտանիքներին, ոչ միայն նպաստում են առողջական խնդրի զարգացմանը, այլև հաճախ խոչընդոտում վերականգնողական փուլում գտնվող կամ երկարատև հաշմադամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրացիայի գործընթացը։

«Այս պահին Հայաստանում նման ախտանիշով 100 երեխա կա, ծանրալսության 4-րդ կարգը դա այն կարգն է, որի դեպքում երեխան առանց հատուկ իմպլանտի կամ վիրահատության չի կարող լսել։ Այժմ մենք փոխել ենք 5 երեխայի լոսաղական սարք, սակայն Հայաստանում կան բազմաթիվ երեխաներ, որոնք ընտանիքի նյութական խնդիրների պատճառով չեն կարող վիրահատության գնալ կամ վիրահատվելու դեպքում հետագայում գնել սարքը, որը 3 տարին մեկ պետք է փոխվի կամ թարմացվի։ Այնպես որ մենք հետագայում ծրագրում ենք կազմակերպել միջոցառում, որը միտված կլինի հասարակության ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելու նպատակով։ Չի բացառվում, որ կազմակերպվի համերգ, որի ամբողջ հասույթը կտրամադրվի նման իմպլանտների կարիք ունեցող երեխաների խնդիրների լուծմանը», - նշում է ՕՀՄ-ի համահիմնադիր և ղեկավար Արմեն Բուլղադարյանը։

5 երեխաներին անհրաժեշտ իմպլանտային սարքավորումների գնման համար հայաստանյան գործընկերներից մեկի աջակցությամբ ՕՀՄ-ն տրամադրել է 4000 եվրո՝ յուրաքանչյուր երեխայի համար ծախսելով 800-ական եվրո։

Ծանրալսությունը այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է։ 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող երեխաների լսելու եվհասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացի կարևոր բաղադրիչներից է կոխլեար իմպլանտացիան։ Կոխլեար իմպլանտացիան երեխայի ներքին ականջում տեղադրվող իմպլանտն է, որը նրան ծառայում է ամբողջ կյանքի ընթացքում։ Իմպլանտի տեղադրումից հետո մեկ ամսվա ընթացքում միացվում է խոսակցական պրոցեսորը, որը ապարատի արտաքին մասն է։ Որպեսզի երեխան շարունակի լսել, ժամանակ առ ժամանակ պետք է փոխվի խոսակցական պրոցեսորը։ 

Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորը լինում է տարբեր սերունդների (Nucleus 4 (Freedom), Nucleus 5, Nucleus 6, Nucleus 7)։ Nucleus 4(Freedom), որը չորրորդ սերնդի խոսակցական պրոցեսորն է այլեւս չի արտադրվում եւ չի սպասարկվում Cochlear ընկերության կողմից։ Վերոնշյալ 5 երեխաները այժմ կրում են Nucleus 4 խոսակցականպրոցեսորներ, որոնք հին են և ենթակա են փոփոխման։ 

Նշենք, որ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից։ Այս տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել  առողջական խնդիրներ ունեցող ավելի քան 68 երեխաների՝ կազմակերպելով 80-ից ավել բարեգործական միջոցառումներ, ինչպես նաև ավելի քան 800 անապահով ընտանիք աջակցություն է ստացել սննդամթերքի, տեխնիկայի, առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաների, գրենական պիտույքների, հագուստի տեսքով։ 

«Օգնենք հայմանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեության շրջանակներում աջակցում է առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերում մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել