Գլխուղեղի կաթվածով 7 քաղաքացի անվճար բուժօգնություն է ստացել նոր ծրագրի շրջանակներում

7 փետրվարի, 2019  12:24

Փետրվարի 1-ից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի շրջանակում 7 քաղաքացի արդեն անվճար բուժօգնություն է ստացել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, արդեն կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով: 1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչ վերաբերվում է մյուս 6 պացիենտներին, թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածով պացիենտներին պետպատվերի շրջանակում անվճար թրոմբոլիտիկ բուժում եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություններ են առաջարկվում։

Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար  Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամի և  «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` ի դեմս Վիկեն Բաբիկյանի (Բոստոնի համալսարան, ԱՄՆ, նյարդաբանության պրոֆեսոր), Րաֆֆի Ավիտսյանի («Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն), Արթուր Գրիգորյանի (Տորոնտոյի համալսարան,Կանադա, նյարդաբան), Միքայել Գրիգորյանի (ԱՄՆ, նյարդաբան, էնդովասկուլյար նյարդավիրաբույժ), Ներսես Սանոսյանի (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ, նյարդավիրաբուժության դոցենտ), Միքայել Սքոն Մուրաթօղլու (Ալբերտայի համալսարան, Կանադա, նյարդավիրաբուժության դոցենտ):

Քննարկումներ են կազմակերպվել նաև Ֆրանսիայի առաջատար նյարդաբանական և նեյրո-անոթային կլինիկայի նյարդավիրաբույժ Մանվել Աղասանյանի և Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի հետ, որոնց կողմից ծրագիրն արժանացել է հավանության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի