• Latest news

Գիտնականներն առնետի օրգանիզմում մկան երիկամներ են աճեցրել

7 փետրվարի, 2019  20:20

Ճապոնացի գիտնականները էթիկայի տեսակետից բավականին վիճելի հետազոտության շրջանակում մի կենդանու օրգաններն աճեցրել են մյուսի մարմնի մեջ. առնետի օրգանիզմում ցողունային բջիջներից աճեցված մկան երիկամները բացարձակապես ֆունկցիոնալ էին:

Օկաձակիի Ֆիզիոլոգիայի ազգային ինստիտուտի աշխատակիցների հետազոտության մասին հայտնում է Nature Communications պարբերականը: Մասնագետները առնետի մարմնի մեջ աճեցրել են մկան լիարժեք երիկամ, ընդ որում՝ կենդանին մինչ այդ ոչ մի ԴՆԹ մուտացիա չի ունեցել:

Չնայած հետազոտության վիճելիությանը, այս մշակումը չափազանց կարեւոր է, քանի որ մեթոդն ապագայում հնարավոր կլինի օգտագործել նաեւ մարդկանց համար դոնորական  օրգաններ աճեցնելու համար:

Քսենոփոխպատվաստման ոլորտում (մի տեսակից մյուսին փոխպատվաստում) իրականացվող մշակումների 15 տարում հետազոտողներին հաջողվել է լուծել օտար օրգանին իմունային համակարգի արձագանքման խնդիրը: Սա հնարավոր է դարձրել կենդանիների օրգանների պատվաստումը մարդու մարմնի մեջ: Այս պահին գոյություն ունեցող հատուկ գենային թերապիաները կենդանիների օրգանները մարդկանց իմունային համակարգից «թաքցնում» են: 

Կենդանու օրգանիզմում պացիենտի բջիջներից կազմված օրգանների աճեցումը տեղի է ունենում սաղմի բջիջները պացիենտի ցողունային բջիջներով փոխարինելու շնորհիվ, ում պետք է պատվաստվի աճեցված օրգանը: Նման մեթոդի զարգացումն ընդմիշտ կազատի պատվաստման համար օրգանների պակասի խնդրից: Հիմա գիտնականները պետք է գտնեն կաթնասունների սաղմում մարդու բջիջների ապրելիության բարելավման ձեւը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է