• Latest news

Սեքս հղիության ժամանակ. ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժե՞շտ է

8 փետրվարի, 2019  22:25

Կարե՞լի է արդյոք հղիության ժամանակ սեքսով զբաղվել: Այսօր այս հարցը շատերին է հետաքրքրում: Իսկ ի՞նչ են ասում այս մասին մասնագետները:

Եթե հղիության ընդհատման եւ սեռական կյանքի համար հակացուցվող այլ պաթոլոգիաների վտանգ չկա, ապա սեքսով կարելի է եւ անգամ պետք է զբաղվել՝ ընդհուպ մինչեւ երրորդ եռամսյակ, պնդում են գերմանացի մասնագետները:

Նրանց խոսքով՝ սեքսով զբաղվելը բարելավում է արյան շրջանառությունը, ինչը հատկապես կարեւոր է հղիության ընթացքում, քանի որ պտղին բավարար քանակով նուտրիենտներ եւ  արյան նորմալ մատակարարարում է անհրաժեշտ:

Եթե ինչ-որ պատճառներով արյան շրջանառության ինտենսիվությունը նվազում է, ապա կանոնավոր սեքսով զբաղվելը կօգնի որոշակի հորմոնների արտադրման հաշվին վերակագնել այն:

Հետաքրքիր է, որ շատ կայանք պնդում են, որ հղիության ժամանակ ավելի ուժեղ օրգազմ են զգում: Դա բացատրվում է էստրոգեն եւ պրոգեստերոն հորմոնների արտադրության ավելացմամբ. էստրոգենի մակարդակի բարձրացման շնորհիվ արյան ուժեղ հոսք է առաջանում դեպի կոնք, ինչը դրական ազդեցություն է ունենում կնոջ գրգռման վրա:

Հղիության ժամանակ սեքսը էնդորֆինների մակարդակի բարձրացման հաշվին բարելավում է քնի որակը: Այս հորմոնները դրական ազդեցություն ունեն ապագա մայրերի քնի որակի վրա: Բացի այդ, էնդորֆինները ակտիվորեն պայքարում են հոգնածության եւ կանանց արգելակող այլ նախանշանների դեմ:

Եվ վերջապես, սեքսն ամրապնդում է իմունային համակարգը, որը հղիության ժամանակ բնականոն կերպով թուլանում է, որպեսզի կնոջ օրգանիզմը չհեռացնի պտղին: Ապացուցվել է, որ սեքսի շնորհիվ կնոջ արյան մեջ ավելանում է A դասի իմունոգլոբուլինի մակարդակը եւ դրանով իսկ իմունիտետը ամրապնդվում է, ինչը կարեւոր է հիվանդություններին դիմակայելու հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է