Արմավ սիրելու պատճառով տղամարդը հայտնվեց վիրահատական սեղանին

7 փետրվարի, 2019  21:25

72-ամյա մոսկվացին վիրահատական սեղանին հայտնվեց արմավ շատ սիրելու պատճառով. տղամարդը, որի անունը չի նշվում, չափից ավելի շատ արմավ էր կերել, եւ չմարսված թելիկները նրա մարսողական տրակտում բեզոար էին առաջացրել։

Նա դիմել է մայրաքաղաքի թիվ 51 հիվանդանոց՝ փորացավի, սրտխառնոցի, փսխման եւ եռօրյա փորկապության բողոքներով։ Բուժզննումը ցույց է տվել բարակ աղիի սուր անանցանելիություն։

Տղամարդու աղեստամոքսային տրակտում բեզոար են հայտնաբերել՝ պինդ գունդ սննդի չմարսված կոշտ թելիկներից։ Բեզոարի այս տեսակը բժշկության մեջ հայտնի է որպես ֆիտոբեզոար, որը գոյանում է մարսողական տրակտում՝ բուսամթերքների, արեւածաղկի սերմերի, կճեպի չմարսված մնացորդներից։ Այս պատմության հերոսը, ինչպես պարզվեց, խնդիր էր ունեցել արմավ շատ սիրելու պատճառով։

Արմավը, մանավանդ կիսախակը, լավ հայտնի է մարսողական համակարգի աշխատանքի վրա իր բացասական ազդեցությամբ։ Ուստի, խորհուրդ է տրվում արմավն օգտագործել չափավոր քանակներով եւ հաշվի առնելով անձնական հակացուցումները։ Դրանում առկա դուբիլային տանինաթթուն ստամոքսահյութի հետ շփվելիս կարող է հանգուցել սննդի մասնիկները՝ պինդ գնդեր ձեւավորելով, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ստամոքսի հետ կապված կամ աղիների անանցանելիություն առաջացնել։ Հատկապես վտանգավոր է այս իմաստով արմավն ուտել կաթնամթերքների հետ։

Տղամարդուն հաջող վիրահատեցին, որպեսզի հանեն բեզոարն ու վերականգնեն աղիների աշխատանքը։ Նա արդեն տանն է։ Վիրաբույժները համառորեն խորհուրդ են տալիս նրան ճիշտ սննդակարգ պահպանել եւ զգույշ լինել արմավ օգտագործելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի