• Latest news

Անիմաստ է հեռացնել ձվարանների բարորակ կիստաները. մասնագետներ

8 փետրվարի, 2019  09:26

Ձվարանների բարորակ, ոչ քաղցկեղային կիստաները հեռացնելու անհրաժեշտություն չկա, պնդում են մի շարք խոշոր համալսարանների, այդ թվում՝ Imperial College London-ի եւ KU Leuven-ի մասնագետները: The Lancet Oncology-ում հրապարակված հետազոտության մեջ նրանք նշում են, որ 80 տոկոս դեպքերում բարորակ կիստաները 2 տարվա ընթացքում ինքնուրույն ներծծվում են:

Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնության ժամանակ ավելի ճիշտ է ընտրել սպասման ռազմավարությունը, այլ ոչ թե կիստայի արմատական հեռացումը: Սա թույլ կտա խուսափել ոչ անհրաժեշտ վիրահատության հետ կապված բարդություններից: Մասնագետները կիստաներ ունեցող կանանց առաջարկում են պարբերաբար բժիշկներին այցելել եւ անցնել ուլտրաձայնային հետազոտություն՝ նորագոյացությունների աճը վերահսկելու համար: Եթե կիստան չի աճում, ավելի լավ դրան ձեռք չտալ, մինչեւ այն ինքնուրույն կանհետանա:

Ձվարանների կիստան շատ տարածված երեւույթ է, որը սովորաբար ոչ մի արտահայտված ախտանշան չի ունենում: Կիստան որոշ դեպքերում կարող է կոնքային ցավ առաջացնել եւ փքվածություն: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կիստաների վտանգավորությունը բժշկության մեջ սաստիկ չափազանցված է:

Հետազոտության հեղինակները հետեւել են 10 երկրից, ներառյալ Մեծ Բրիտանիայից, գրեթե 2 հազար կանանց: Նրանց մեծ մասը չէր ենթարկվել կիստայի հեռացման վիրահատության, այլ պարզապես այցելել էր բժշկին, որը հետեւել էր այդ նորագոյացությանը: 80 տոկոս դեպքերում կիստաները 2 տարվա ընթացքում ինքնուրույն անհետացել էին, դրանք ոչ մի վիրաբուժական միջամտություն չէին պահանջել:

Հեղինակներն ընդգծում են, որ ձվարանների բարորակ նորագոյացությունների դեպքում բժիշկները չպետք է շտապեն պացիենտներին վիրահատության ուղակելու: Եթե ուլտրաձայնային հետազոտությունն ամբողջությամբ բացառում է քաղցկեղը, ապա հարկավոր է որոշ ժամանակ պարզապես հետեւել, հատկապես եթե կիստայի առկայությունը կնոջ կյանքի որակը չի վատթարացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել