• Latest news

Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ ֆաստ ֆուդի պարբերական գործածումից. Դիաբետից մինչեւ դեպրեսիա

9 փետրվարի, 2019  09:48

Դուք, հավանաբար, լսել եք այն մասին, որ ֆաստ ֆուդն առողջության համար վտանգավոր է: Սակայն կոնկրետ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ դրա պարբերական գործածման պատճառով: Փորձենք պարզել:

2-րդ տիպի դիաբետ

2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի գլխավոր գործոններից մեկը ճարպակալումն է: Իսկ ճարպակալման զարգացման գլխավոր պատճառներից մեկն է սխալ սնվելը, որը ենթադրում է վնասակար, ոչ առողջ սնունդի հաճախակի գործածում, ինչպիսին է համարվում նաեւ ֆաստ ֆուդը:

Հետաքրքիր է, որ ֆաստ ֆուդը դիաբետի զարգացման հավանականությունը մեծացնում է նաեւ անկախ մարդու մոտ ճարպակալման առկայությունից. մի ամբողջ շարք հետազոտությունների համաձայն՝ յուղոտ, կալորիական մթերքների չարաշահումը ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը նվազեցնում է:

Սիրտ-անոթային հիվանդություններ

Ֆաստ ֆուդը մեծ քանակությամբ հագեցած եւ տրանս-ճարպեր է պարունակում, որոնք մեծացնում են արյան մեջ տրիգլիցերիդների եւ այսպես կոչված՝ «վատ» խոլեստերինի մակարդակը: Իսկ այս նյութերը վնասում են արյունատար անոթները՝ նպաստելով քրոնիկական բորբոքումներին եւ որպես հետեւանք՝ սիրտ-անոթային հիվանդություններին:

Լյարդի հիվանդություններ

Ֆաստ ֆուդի պարբերական գործածումը վնասակար է նաեւ լյարդի համար՝ գրեթե նույնքան, որքան ալկոհոլի չարաշահումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆաստ ֆուդի սիրահարները, որոնք սպորտով չեն զբաղվում, արդեն մի քանի շաբաթ հետո բախվում են լյարդային ֆերմենտներում փոփոխություններին: Այս փոփոխությունները նման են նրանց, որոնք տեղի են ունենում սպիրտային խմիչքների գործածման պատճառով:

Դեպրեսիա

Դեռահաս տարիքում հորմոնալ փոփոխությունները հաճախ դեպրեսիվ խանգարումներ են առաջացնում: Այս խանգարումները, ինչպես եւ տրամադրության կտրուկ տատանումները, նաեւ վարքագծային փոփոխությունները, սաստկանում են ֆաստ ֆուդի ազդեցությամբ: Առողջ սնվելը կարող է անչափ կարեւոր դեր խաղալ հորմոնալ հաշվեկռի ամրապնդման մեջ, իսկ ահա յուղոտ եւ ալյուրից պատրաստված մթերքները կարեւոր նուտրիենտներ չեն պարունակում, որի պատճառով մեծացնում են դեպրեսիայի հավանականությունը, հատկապես դեռահասների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել