• Latest news

Երեւանում Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոն է բացվել

7 փետրվարի, 2019  19:40

Փետրվարի 7-ին Երեւանում բացվեց Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոն։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Հայաստանի վարչապետի տիկին, City of smile հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը։

Բուժական նոր հաստատությունը տեղակայված է Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տարածքում։ Այն միավորում է ինչպես նշված կենտրոնի, այնպես էլ «Մուրացան» բժշկական համալիրի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ծառայությունները։ Լրագրողների հետ զրույցում Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հույս հայտնեց, որ ջանքերի միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։ «Դա կարեւոր է ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների եւ նրանց հարազատների համար»,- նշեց նա։

Հայաստանում տարեկան գրանցվում է երեխաների քաղցկեղի մոտ 100 դեպք։ Դանիելյանը տեղեկացրեց, որ քաղցկեղի ախտորոշման եւ բուժման 1995թ․ ներդրված կլինիկական կանոնների շնորհիվ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Այսպես, եթե 90-ականներին քաղցկեղով հիվանդ երեխաների 3 տոկոսն էր ապրում, ապա այսօր այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել