• Latest news

Գլոբալ տաքացումը կարող է թուլացնել մարդկանց իմունիտետը.հետազոտություն

8 փետրվարի, 2019  15:24

Անբարենպաստ կլիմայական փոփոխությունները կնպաստեն մարդու եւ կենդանիների իմունային համակարգի արդյունավետության նվազմանը՝ նրանց ավելի խոցելի դարձնելով հիվանդություների նկատմամբ: Այս մասին զգուշացնում են Տոկիոյի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Նրանք նման եզրակացության են եկել մկների վրա կատարված փորձից հետո. առողջ կրծողներին տարբեր ջերմաստիճանով խցիկներում են  տեղավորել. առաջինում այն կազմել է 4 աստիճան ըստ Ցելսիուսի, երկրորդում՝ 22 աստիճան (սենյակային ջերմաստիճան), երրորդում՝ 36 աստիճան: Բոլոր խցիկներում  գտնվող կենդանիները վարակված են եղել A/PR8 շտամի գրիպի վիրուսով:

Մեկ շաբաթ անց մկների թոքերում, որոնք գտնվել են ամենատաք խցիկում, մեծ քանակությամբ վիրուսներ են կուտակվել եւ նվազել է աուտոֆագիան՝ բջջային գործըթաց, որի ժամանակ ոչնչանում են անպիտան եւ վնասված բաղադիչները:

Այս ամենը վկայել է այն մասին, որ բարձր ջերմաստիճանի դեպքում կենդանիների իմունիտետը նվազել է եւ արդեն չի կարողացել ակտիվորեն պայքարել վարակի դեմ:

 Գիտնականների խոսքով՝  բարձր ջերմաստիճանը խոչընդոտել է լիմֆոցիտների եւ հակամարմինների արտադրմանը, որոնք օգնում են դիմակայել վիուսային հիվանդություններին: Դրա հետ մեկտեղ ակտիվացել են սպիտակուցային կոմպլեքսները՝ ինֆլազանգվածներ, որոնք բորբոքային գործըթնացներ են առաջացնում:

Գլոբալ տաքացման խնդիրն այսօր շատ գիտնականների է անհանգստացնում: Մաքգիլի համալսարանից կլիմայագետները օրերս հայտնել են, որ Արկտիկայի եւ Անտարկտիկայի սառույցների հալվելը առաջիկա հարյուր տարում կլիմայի համընդհանուր փոփոխության պատճառ կդառնա:

Օդի միջին ջերմաստիճանը մոտավորապես 4 աստիճանով կբարձրանա եւ առաջին հայացքից,  նրանց կարծիքով, այս  աննշան տաքացումն այնպիսի հետեւանքներ կառաջացնի, որոնք վստահաբար կարելի է կլիմայական աղետ անվանել: Դատելով ամեն ինչից, իմունիտետի անկումը, ինչի մասին զգուշացնում են գիտնկանները, ամենամեծ խնդիրը չի լինի:

Վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կլիմայական պայմանները կարող են ազդել ծնվող երեխաների սեռի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել