• Latest news

Ինչպե՞ս եւ ինչպիսի՞ պայմաններում է աշխատում պլացեբոյի էֆեկտը

8 փետրվարի, 2019  23:44

Ի՞նչ պայմաններում է աշխատում պլացեբոյի էֆեկտը։ University of Basel-ի (Շվեյցարիա) գիտնականները որոշել են պարզել այս հարցի պատասխանը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Պարզվում է, որ պլացեբոյի էֆեկտի համար կարեւոր է, որպեսզի մարդը, որին փորձում են համոզել, որ ինչ-որ միջոց արդյունավետ է գործողության մեջ, իրեն պահել է շատ ավելի բարյացակամ ու վստահություն է ներշնչել։
Հետազոտողների խումբը փորձարկում է անցկացրել 421 մարդու մասնակցությամբ։ Մարդիկ պետք է հետեւեին շարժվող կետին եւ կանաչ գույնի բծերին։ Դրանից առաջ մասնակիցների հետ զրուցել էին մասնագետները, որոնք փորձել էին նրանց համոզել, որ կանաչ գույնը հանգստացնում է եւ բարձրացնում տրամադրությունը։ Ընդ որում՝ մասնակիցներին ասվել էր, որ կանաչ գույնի նման հակաընկճախտային ազդեցությունը ապացուցված է գիտականորեն, թեեւ իրականում այդպես չէ։

Փորձարկումները ցույց են տվել, որ մասնակիցների մի մասը իսկապես զգացել է հոգեբանական լիցքաթափման էֆեկտ, այսինքն՝ պլացեբոյի էֆեկտն աշխատել է լիովին։ Հետազոտելով նրա մեխանիզմները՝ գիտնականները հայտնաբերել են. պլացեբոյի էֆեկտը դրսեւորվել է, եթե մասնագետները, որոնք զրուցել են մասնակիցների հետ, նրանց հետ բարյացակամ են եղել։ Երբ զրուցակիցները ցուցադրել են չեզոք վերաբերմունք, նման արտահայտված էֆեկտ չի եղել։

Պլացեբոյի էֆեկտը վաղուց արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում է։ Ինչպես վկայում են փորձարկումները, «դատարկ» դեղերը անգամ մկների պարագայում են ազդում։ Կան նաեւ ապացույցներն այն բանի, որ պլացեբոն գործում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների վրա, որոնք թեթեւացում են զգում ոչ իսկական դեղորայք ընդունելիս։ Գիտնականներն ասում են, որ պացիենտները ներքնապես արդեն պատրաստ են այն բանին, որ դեղերը էֆեկտ են ունենալու, եւ իրենց օրգանիզմը հավուր պատշաճի արձագանքում է դեղահաբերի ընդունմանը։

ԱՄՆ-ում, որտեղ հատուկ վիճակագրություն են վարում, կան տվյալներ այն մասին, որ ամերիկացի բժիշկների 50 տոկոսը կանոնավորապես պացիենտներին պլացեբո է նշանակում, որպես կանոն՝ ինչ-որ վիտամիններ կամ գլյուկոզայով դեղահաբեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել