Մարդ, որն «ուտում էր ինքն իրեն». հիվանդության պատճառով տղամարդը վեց տարի չի կարողացել որեւէ բան ուտել՝ կաթնային կոկտեյլներից բացի

8 փետրվարի, 2019  17:28

Շոկոլադ վաճառող 45-ամյա Լի Բեյքերը իսկական կմախքի էր նմանվել մարսողության խանգարման պատճառով, որը նրան ստիպել էև գրեթե ամբողջովին հրաժարվել ուտելիքից։


Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Լին տառապում է գաստրոպարեզով, որը բնորոշվում է ստամոքսի մկանային ապարատի ակտիվության թուլացմամբ։ Արդյունքում՝ տղամարդը չի կարողացել ուտել որեւէ բան փսխումներ չառաջանալու պատճառով, եւ վեց տարվա ընթացքում նրա կերակրացանկը սահմանափակված է եղել։ Նման «դիետան» բացասաբար է անդրադարձել նրա օրգանիզմի վրա. եթե երկու տարի առաջ նրա քաշը 114 կիլոգրամ էր, ապա այսօր՝ ընդամենը 50։ Արդյունքում՝ նրա մոտ զարգացել է սուր մկանային թուլություն, եւ անգամ աստիճան բարձրանալը նրա համար դժվարիրականանալի խնդիր է դարձել։


Լիի կյանքը փոխվեց այն բանից հետո, երբ 2009-ին նրան սարկոդիոզ ախտորոշեցին։ Այնուհետեւ նրա մոտ 2 տիպի շաքարախտ հայտնաբերվեց, իսկ հետո՝ գաստրոպարեզ։ Տղամարդը խոստովանում է, որ իր կյանքը տառացիորեն կործանվում էր սեփական աչքերի առջեւ, մինչեւ որ կինը գտավ հոդված մի մարդու մասին, որը տառապում էր նույն ախանշաններով։ Նրա միջոցով հաջողվեց գտնել բժիշկ Շրի Քադիրկամանաթանին, որն առաջարկեց Լիին տեղադրել ստամոքսի էլեկտրական խթանիչ (GES)։


Թույլ էլեկտրական ազդակների միջոցով GES-ը թուլացնում է գաստրոպարեզով հիվանդների սրտխառնոցը եւ փսխումը։ Դրա շնորհիվ Լին կարողացավ առաջին անգամ վեց տարվա մեջ պինդ կերակուր ուտել. երկու կտոր տապակած հաց դեղձի յոգուրտով։


Լիարժեք սնունդն օգնեց մարդուն հաղթահարել շաքարախտը, ինչպես նաեւ ավելացնել քաշը 10 կիլոգրամով երեք շաբաթում։ Հիմա, բազմամյա «ծոմապահությունից» հետո, Լին, վերջապես, կարող է ուտել ցանկացած կերակուր, եւ աշխարհի տարբեր երկրների ազգային խոհանոցների ուսումնասիրությունը նրա սիրելի զբաղմունքն է դարձել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի