• Latest news

Գրեթե Տերմինատորի պես. կարմրաչք մոծակները կօգնեն Զիկա վիրուսի դեմ պայքարում

8 փետրվարի, 2019  19:35

Գիտնականները մշակել են Զիկա վիրուսի դեմ պայքարի միջոց։ Վիրուսի փոխանցողներն են համարվում Aedes տեսակի մոծակները։ Վիրուսը մարդկանց մոտ առաջացնում է համանուն հիվանդություն, որի բնորոշ ախտանշաններն են ցանը, հոգնածությունը, գլխացավն ու հոդացավը, տենդը եւ հոդերի ուռչելը։ Ընդ որում՝ Զիկա վիրուսի դեմ հատուկ դեղորայք գոյություն չունի։


2018 թվականին անցկացվեց հետազոտություն ավստրալական Ջեյմս Քուկի համալսարանի, Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) եւ Verily մոծակների բուծման ամերիկյան մասնագետների ջանքերով։ Փորձարկման նպատակը Aedes տեսակի մոծակների պոպուլյացիայի կրճատումն էր Քվինսլենդ նահանգի հյուսիսում։


Շնորհիվ գենային ինժեներիայի տեխնոլոգիայի՝ լաբորատոր պայմաններում ստեղծվեցին մոծակներ, որոնք կայուն են Զիկա վիրուսի դեմ։ Դրան հասնելու համար միջատների օրգանիզմում սաղմնային փուլում մտցվում էր հատուկ գեն՝ anti-Zika, ինչպես նաեւ մեկ այլ գեն, որն ապահովում էր աչքերի կարմիր գույնը։ Ինչպես բացատրում են գիտնականները, դա արվել է այն նպատակով, որպեսզի գենամոդիֆիկացված մոծակներին կարելի լինի տարբերել սովորական մոծակներից։


Զիկա վիրուսը տարածվում է մոծակների շնորհիվ. եթե դրանք ծծել են վարակված մարդու արյուն, ապա կարող են «արյուն թողնելու» հաջորդ փուլում վարակել առողջ մարդու։ Այնինչ, գենամոդիֆիկացված մոծակները չեն կարող Զիկա վիրուսով վարակվել՝ դրանով իսկ խանգարելով դրա տարածմանը։
Գիտնականները նշում են, որ հետազոտությունը մեծ ներուժ ունի, քանի որ մոծակների այդ տեսակը տարածում է նաեւ Դենգե տենդը եւ դեղնախտը։


Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PNAS գիտական պարբերականում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել