• Latest news

Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները և չկանչեն լամպ փոխելու

8 փետրվարի, 2019  15:02

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով:

Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի արդյունքում, արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:

«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որպեսզի կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրեկան 900-860 կանչ, ապա վերջին շրջանում 700 - 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընկերության հիմնական նպատակը անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են այն դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:

Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում, շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ի դեպ, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու համար»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

Ընկերության խնդիրներն օրակարգում. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:  

«Բարձրացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են գնում առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը գնում»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Երկու կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ ոլորտում արդյունքներն առաջիկայում ավելի նկատելի կդառնան, շատ կարևոր է նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը ծառայության աշխատանքի նկատմամբ: Հիշե՛ք, շտապօգնության մեքենաներին զիջելը մարդկային կյանք փրկելու հարևցում Ձեր մասնակցությունն է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է