• Latest news

«Տրոյական ձին» կդառնա քաղցկեղի դեմ նոր զենք

9 փետրվարի, 2019  20:58

Գիտնականները քաղցկեղի դեմ նոր դեղ են մշակում՝ յուրատեսակ «տրոյական ձի», որը ուռուցքի վրա է հարձակվում ներսից՝ քաղցկեղի աճը կանգնեցնելով կամ դանդաղեցնելով: Բարձիթողի չարորակ նորագոյացությունների 6 ձեւերի բուժման ժամանակ այն միանգամայն տպավորիչ արդյունքներ է ցուցադրել:

Դեղը «տրոյական ձի» են անվանում, որովհետեւ չարորակ նորագոյացությունները դրա բաղադրիչները նախապես չեն ընկալում որպես ինչ-որ վտանգավոր բան եւ չեն պաշտպանվում. նրանք թույլ են տալիս դեղին թափանցել ներս, որից հետո դեղամիջոցը սկսում է գործել ներսից՝ հարձակվելով ուռուցքի վրա, կանգնեցնելով դրանց աճը կամ այն դանդաղեցնելով:

Տիզոտումաբ վեդոտին կոչվող դեղամիջոցը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել բարձիթողի հիվանդության 6 ձեւերով, այդ թվում՝ արգանդի վզիկի, միզապարկի, ձվարանների եւ թոքերի քաղցկեղով պացինետների մոտ:

Հետաքրքիր է, որ այս դեղամիջոցը տվել են «անհուսալիների» կարգի պացիենտներին, որոնք այլեւս բուժման ոչ մի ուրիշ տարբերակ չունեին: Այս դեպքում նոր դեղամիջոցի կիրառումը թույլ է տվել կա՛մ ուռուցքների չափերը փոքրացնել, կա՛մ դրանց աճը կանգնեցնել:

Չնայած ուռուցքաբանությունը վերջին տասնամյակում տպավորիչ արդյունքների է հասել տարբեր ուռուցքների դեմ պայքարում, քաղցկեղը շարունակում է սպանել հարյուր հազարավոր մարդկանց: Նոր դեղամիջոցի արդյունավետությունը, որը ներերակային ներարկվում է 3 շաբաթը մեկ, փորձարկվել է ուշ փուլերում գտնվող ուռուցքներով 147 պացիենտի վրա: Դեղն արդյունավետ է եղել միզապարկի քաղցկեղով հիվանդներից 27 տոկոսի, արգանդի վզիկի ուռուցքներով հիվանդների 26,5 տոկոսի, կերակրափողի եւ թոքերի քաղցկեղով պացիենտների 13 տոկոսի դեպքում: Վերջապես, դեղամիջոցն օգնել է էնդոմետրիայի բարձիթողի ուռուցքների զոհերից 7 տոկոսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել